Ահա և վերջ. «Գեներալի աղջիկը» և «Դժվար ապրուստը» նկարահանել են վերջին սերիաները
Հասարակություն
Վերջին շրջանում հայկական հեռուստաալիքների ամենադիտվող հեռուստասերիալները՝ «Գեներալի աղջիկը» և «Դժվար ապրուստը», այս օրերին նկարահանում էին վերջին սերիաները:
Այսօր կայացել են «Դժվար ապրուստի» վերջին նկարհանումները, որոնց մի մասը կայացել է Գեղարդում, որտեղ կայացել է Էլենի և Գոռի զույգ երեխաների կնունքը: Այս մասին գրում է esyes.am-ը:
«Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը ևս այս օրերին նկարահանում է վերջին սերիաները: Երեկ ավարտվել են հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհու՝ Անի Երանյանի մասնակցությամբ բոլոր տեսարանների նկարահանումները, քանի որ վերջինս վաղը մեկնում է Հայաստանից:
«Դժվար ապրուստի» վերջին սերիան կցուցադրվի վաղը՝ մարտի 1-ին: Երկուշաբթի օրվանից «Արմենիա» հեռուսատաընկերությամբ կցուցադրվի «Խաղից դուրս» 25 մասանոց հեռուստասերիալը: «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի ավարտն էլ նախանշված է մարտի վերջին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը