Երգիչ Նորոն պատմում է ԱՄՆ-ում հայ աստղերի կյանքի մասին
Հասարակություն
Հայ երգիչ Նորոյի եւ հանրահայտ երգչուհի Շուշան Պետրոսյանի զուգերգի մասին լուրերն արդեն վաղուց են շրջում։ NEWS.am STYLE –ը որոշեց իմանալ, թե ինչ է թաքնված դրա հետեւում։ Զրույցի ընթացքում պարզեցինք նաեւ ԱՄՆ-ում հայ աստղերի կյանքի մասին…
Նորո, չեք ասի, ի՞նչն է ստիպում հայ երգիչներին լքել Հայրենիքն ու մեկնել ԱՄՆ՝ ռեստորանում երգելու։
Չգիտեմ՝ ինչպես մյուսներին, բայց ինձ ոչինչ չէր ստիպում տեղափոխվել Ամերիկա։ Ես այստեղ եկա շատ կարճ ժամանակով, սակայն այդպես էլ մնացի անձնական հանգամանքների բերումով։ Բայց շատ եմ կարոտում երկիրս, ազգականներիս, եւ այն ամենը, ինչ կապված է Հայրենիքիս հետ։
Աշխատում եք Bouvardia ռեստորանում, որտեղ բեմում ձեր «գործընկերն» է էպատաժային հայ երգչուհի Շպրոտը։ Ինչպիսի՞ն է նա կյանքում։
Շատ ընկերասեր ու նուրբ։ Իսկ բեմում՝ ազատ, ինչը սկզբունքորեն շատ կարեւոր է արտիստի համար։ Դրանից բացի, մենք աշխատում ենք Միստր Х-ի եւ հրաշալի հայ երգչուհի Նոնայի հետ, ով դեռ կզարմացնի իր ձայնով։ Նրանք նույնպես տեղափոխվել են Հայաստանից։
Ինչի՞ վրա եք այսօր աշխատում։
Իմ սկավառակի։ Բոլոր երգերն արդեն ձայնագրված են, այժմ մասթերինգ ենք անում LG records-ում։ Այնպես որ՝ սպասեք։ Ես զուգերգ եմ ձայնագրել Լիլիթ Հովհաննիսյանի հետ, երգը կլինի իմ սկավառակում։ Եւ մեծ անակնկալ եմ խոստանում, որը կլինի շատ շուտով. ամերիկացի մեգաաստղի հետ համատեղ ստեղծագործություն։ Նա ադեն համաձայնվել է, մնացել է կարգավորել ֆինանսական հարցերը։
Իսկ Ձեր ու Շուշան Պետրոսյանի զուգերգի մասին լուրերն անհի՞մն են։
Մենք ձայնագրել ենք երգ, նկարահանել ենք հոլովակ։ Այժմ մոնտաժում ենք։ Շուտով կհայտնվի էկրանին։
Եւ այ ժամանակ Հայրենիք կվերադաշնա՞ք։
Ես իսկապես շատ եմ կարոտել Հայերնիքս։
Կվերադառնա՞ք։
Երբ Հայաստանում ես ապրում, շրջապատում շատ բան չի գնահատվում։ Սակայն երբ հեռու ես, գիտակցում ես, որ միայն Հայրենիքում կարող ես լիարժեք մարդ զգալ։ Եւ միայն դա կարելի է անվանել Հայրենիքի կարոտ։ Չնայած, որ որոշ ժամանակ ստիպված եմ ապրել ԱՄՆ-ում, անպայման տուն՝ Հայաստան, կվերադառնամ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը