«Ժողովուրդ». Վարդան Սեդրակյանին չեն հարցաքննել
Հայկական Մամուլ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ում անունը տրվում էր որպես նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչ, դեռևս չի հարցաքննվել ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Ինչո՞ւ Ձեզ չեն կանչում հարցաքննության: «Դա դարձել է հայոց հարցը,-«Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ վրդովվեց թեկնածուն ու հավելեց,- եթե կանչած լինեին, հաղորդագրություն կտարածեին: Իհարկե չեն կանչել: Ինչի՞ համար կանչեն»:
Ի դեպ, նախընտրական քարոզարշավի ժամանակ Սեդրակյանը հայտարարել էր, թե իշխանությունները ցանկանում են ընտրություններից հետո՝ փետրվարի 22-23-ին, երբ ՀՀ-ից հեռացած կլինեն նաև միջազգային դիտորդները, իրեն ձերբակալել: Երեկ թերթը Սեդրակյանից հետաքրքրվեց՝ արդյոք կարելի է ասել, որ իշխանությունների սցենարը տապալվել է: «Ոչ մի բան չի կարելի արձանագրել, այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը