«Հրապարակ». ՀՀԿ-ական պատգամավորուհին քայլող «ժուչոկ» է աշխատել Փոստանջյանի դռան առջև
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ական պատգամավորուհիներից մեկը երեկ խորհրդարանում քայլող «ժուչոկ» էր աշխատում: Երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր աշխատասենյակում գոռգոռալով հեռախոսով խոսելիս է եղել, և միջանցքում լսելի են եղել նրա խոսքերը' «Լեւոն Տեր-Պետրոսյանը որևէ կապ չունի Շուշիի ազատագրության հետ...», այդ պահին միջանցքով անցնող ՀՀԿ-ականը, լսելով դա, ձեռքի իրերն արագ փոխանցել է օգնականին, նրան վերև ուղարկել, իսկ ինքը գաղտագողի մոտեցել և ականջը դեմ է տվել Փոստանջյանի դռանը: 2-3 րոպե անց Փոստանջյանն անսպասելի դուրս է եկել սենյակից ու շեմին բախվել սույն պատգամավորին, որը ձևացրել է, թե իբր իր մոտ էր գալիս:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը