ՀՅԴ շարքերում չեն վստահում ղեկավարների քայլերին
Հայկական Մամուլ
Փետրվարի 22-ին «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը միացավ «Ժառանգության» նախագահ, ՀՀ նախագահի ընտրություններում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ազատության հրապարակում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե իրենք որոշում ունեն՝ լինել ժողովրդի կողքին:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցեց Արագածոտնի մարզի Ուշի համայնքի դաշնակցական ղեկավար Հոմբերտ Աթոյանի հետ՝ պարզելու՝ միացել է նա իր թիմակիցներին, թե՝ ոչ: «Ո՞ւր գնամ: Գնամ ի՞նչ անեմ: Ի՞նչ եք ուզում, էդ մարդը կրել, պրծել է: Էդ մի օրը Արմեն Ռուստամյանը հելավ գնաց այնտեղ ու ժողովրդին ընտրությանը մասնակցելու համար շնորհավորեց: Դե էն ժամանակ Լևոնն էր, չէր գնում կողքը կանգներ, այս անգամ ժողովուրդը շատ էր հավաքվել, գնացել մի երկու խոսք են ասել երևի»,- պարզաբանեց ՀՅԴ-ական գյուղապետը:
Այսպիսով՝ անգամ ՀՅԴ շարքերում չեն վստահում ղեկավարների քայլերին։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը