Բրազիլիայում սպանվել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի աշխատակցուհին
Աշխարհ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի աշխատակցուհին խեղդամահ արված վիճակում հայտնաբերվել է Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա ափամերձ շրջանի իր հյուրանոցային համարում. գրում է ИТАР-ТАСС-ը:
38-ամյա ամերիկուհին հանգստանում էր Բրազիլիայում:
Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ում հետ ամերիկուհին ծանոթացել էր ժողովրդական ապրանքների տոնավաճառում և մեկ անգամ ճաշել էր նրա հետ: Հյուրանոցի տեսախցիկները ֆիքսել էին, որ նրա նոր ծանոթը մտնում է հյուրանոցային համարը, սակայն տղամարդն իր մեղքը չի ընդունում և պնդում է, որ երբ հեռանում էր կնոջ մոտից, նա դեռևս կենդանի էր:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան