Նորզելանդացի օդաչուն քնել է օդանավի թռիչքի ընթացքում
Աշխարհ
Նոր Զելանդիայի Air New Zealand ավիաուղիների օդաչուներից մեկը թռիչքի ժամանակ քնել է օդանավի ղեկին: Չվերթի ժամանակ իրավիճակը վերահսկել է երկրորդ օդաչուն:
Օդաչուն, ում անունը չի հրապարակվում, միջադեպի մասին զեկուցել է ինքնակամ: Նա նշել է, որ Լոնդոնի հյուրանոցի վատ պայմանների պատճառով ինքը գիշերը չի կարողացել քնել և 3 անգամ մեկ գիշերվա ընթացքում փոխել է հյուրանոցի համարը:
Օդաչուի խոսքերով՝ նա քռիչքի ընթացքում 2 անգամ մի քանի րոպեով ննջել է օդանավի ղեկին:
Ավիաընկերությունից տեղեկացնում են, որ չեն պատրաստվում պատժել օդաչուին, քանի չեն ցանկանում, որ օդաչուները դադարեն ինքնակամ զեկուցել նման դեպքերի մասին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)