Դասադուլ տեղի չունեցավ
Հասարակություն
Այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ նախապես որոշված դասադուլը տեղի չունեցավ:
Ինչպես տեղից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողները, ովքեր երեկ դուրս էին եկել և պահանջում էին ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականը, այսօր այդպես էլ դասադուլ չկազմակերպեցին:
Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Արտյոմ Բալոյանը հրաժարվեց խոսել հրաժարականի մասին պահանջից, միայն տեղեկացրեց, որ արդեն իսկ իրենց պահանջը գրավոր ներկայացրել են ԲՈՒՀ-ի ղեկավարությանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը