«Դժվար Ապրուստ»-ից Շուշաննա Թովմասյան. կյանքում ոչինչ պատահական չի լինում…
Հասարակություն
«Դժվար Ապրուստ» սերիալի գլխավոր հերոսուհու՝ Էլենի դերակատար Շուշաննա Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր արդեն կվերջանա ինձ համար ճակատագրական դարձած «Դժվար Ապրուստ» հեռուստասերիալը: Դուք վերջապես կստանաք ձեզ հուզող բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք ուղղում էիք ինձ, և ինչքանով դրանք ձեզ կգոհացնեն, դատեք ինքներդ:
Կարդալով՝ ձեր ջերմ խոսքերը, բարեմաղթանքներն ու ցանկությունները, որոնցով հեղեղել եք իմ էջը, անչափ ուրախանում եմ: Ձեր խոսքերից զգում եմ, որ չեմ արժանացել հեռուստադիտողի անտարբերությանը:
Այնքան պարտավորեցնող հոգեվիճակ է ինձ մոտ, և չեմ ամաչի ասել, որ նույնիսկ ձեր հրաժեշտի խոսքերը կարդալիս՝ հուզվել եմ:
Շնորհակալությունս եմ հայտնում մի մարդու, ում խորհուրդների, շտկումների շնորհիվ ես կարողացա ինչ-որ չափով հմտանալ ինձ վստահված գործում. խոսքս վերաբերվում է տաղանդավոր, բարի, չափազանց կամեցող Աիդա Բաբաջանյանին (թող ինձ ներեն մյուս դերասանները), բայց ես ուզում եմ առանձնացնել հենց իրեն, քանի որ իմ հիշողությունների մեջ առավելագույնս տպավորվել է իր հետ անցկացրած նկարահանումները:
Եվ հիմա, երբ ես հետ եմ նայում, գալիս եմ մի համոզման, որ այն ամենը, ինչ վերապրել եմ այս նախագծի շրջանակներում, պատահական չէր. վստահ կարող եմ ասել՝ կյանքում ոչինչ պատահական չի լինում…»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը