«Առավոտ». «Ժառանգությունը» հինգ տոկոսը հաղթահարել է «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի հաշվին
Հայկական Մամուլ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադառնալով խորհրդարանը ցրելու և նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու «Ժառանգության» առաջարկին՝ հեգնել էր՝ ասելով, որ նախորդ ընտրություններում մի կերպ հինգ տոկոսը հաղթահարեցին, հիմա ուզում են արտահերթ ընտրություններով իրենց «տունը քանդե՞լ»:
«Վիրահայերի միության» նախագահ Տաճատ Վարդապետյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ընդունում է խմբակցության ղեկավարի կարծիքը, բայց, իր համոզմամբ, «Ժառանգությունը» հինգ տոկոսը հաղթահարել է «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի հաշվին, ու եթե արտահերթ ընտրություններ լինեն՝ «չենք կարող «Ժառանգություն» քաղաքական ուժի համար կանխատեսել այնպիսի արդյունքներ, ինչպիսիք եղան նախագահական ընտրություններում»: Նա համաձայն չէ, որ ներքաղաքական իրավիճակը գնալով լարվում է: Ելնելով յուրաքանչյուր հանրահավաքի մասնակիցների «նվազման տենդենց» ունեցող թվաքանակից՝ նա եզրակացնում է, որ կրքերը հանդարտվում են՝ ճանապարհ հարթելով քաղաքական երկխոսության համար:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը