«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կառավարության զավեշտը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդը» պարզել է՝ ի թիվս առանձին խմբի քաղաքացիների՝ Հայաստանում հասարակական տրանսպորտից անվճար երթևեկելու իրավունք ունեն նաև ՀՀ ազգային հերոսները: 1997թ. նման որոշում է կայացրել նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կառավարությունը, և այդ կարգը գործում է մինչև հիմա: Սակայն այս փաստը, մեղմ ասած, զավեշտալի է հնչում: Բանն այն է, որ առ այսօր Հայաստանում ազգային հերոսի կոչում շնորհվել է 15 հոգու, որոնցից ողջ են միայն 3-ը՝ Շառլ Ազնավուրը, Քըրք Քըրքորյանն ուՆիկոլայ Ռիժկովը, որոնք բավական լուրջ
կարողությունների տեր են, ավելին՝ չեն բնակվում ՀՀ-ում: Ու հիմա դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես են նրանք օգտվելու իրենց այս իրավունքից ու ազատ երթևեկելու մետրոյով ավտոբուսով կամ էլ տրոլեյբուսով:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը