«168 Ժամ». Մոտավորապես 90-100 հազար բնակիչ ունի ասթմա
Հայկական Մամուլ
«Հանրապետական անձավաբուժական կենտրոնի» ղեկավար, առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի հավաստմամբ, իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 10 տարիների ընթացքում բրոնխիալ ասթմայով հիվանդների թիվը Հայաստանում կրկնապատկվել է թե մեծահասակների և թե դեռահասների շրջանում:
«Հայաստանում մեծահասակ բնակչության մոտ 7 տոկոսն է հիվանդ բրոնխիալ ասթմայով, երեխաների՝ 12.6 տոկոսը: Եթե հաշվենք, կստացվի, որ մոտավորապես 90-100 հազար բնակիչ ունի ասթմա, իսկ Առողջապահության նախարարության հաշվետվություններում 7-8 հազար հիվանդ է երևում: Հաշվետվությունների մեջ գրվում են նաև առաջին անգամ հիվանդացության դեպքերը, դրանք տարեկան մոտ 700-1000-ն են, բայց ասթման ամբողջ կյանքի ընթացքում մնում է, ուրեմն հիվանդների թիվը չպետք է պակասի, միայն մահացածները պետք է դուրս գան: Սա նշանակում է, որ տարեցտարի թիվը պետք է ավելանա, բայց չի ավելանում»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Ա. Ոսկանյանը:
Նրա խոսքով, բրոնխիալ ասթմայով հիվանդների թիվը չի ավելանում, քանի որ նրանց մի մասը բժշկի չի
դիմում՝ գումարի պակասի պատճառով, մյուս մասը բժիշկներին չհավատալու, իսկ ոմանք էլ ասթմայի հսկողության սեփական ձևն են գտնում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը