«Ժողովուրդ». Արտառոց դեպք «Զվարթնոց» օդանավակայանում
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ փետրվարի 25-ին՝ ժամը 04:50-ին, «Զվարթնոց» օդանավակայանում արտառոց դեպք է տեղի ունեցել: Օդանավակայանի մեկնման սրահից կաշառք վերցնելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Հովհաննես Գիբոյանը: Թերթի տեղեկություններով՝ Գիբոյանը Երևան-Մինսկ չվերթի հաշվառման ժամանակ չվերթի ուղևորներից մեկից պահանջել է 50 ԱՄՆ դոլար, որպեսզի նշված չվերթի ուղևորին և նրա կնոջը պատկանող 40 կգ-ից ավելի կշիռ ունեցող բեռը թաքուն անցկացնի:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը