«Հրապարակ». Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը կապված է գազի գնից
Հայկական Մամուլ
Հայաստանի վարչապետի թեկնածուների մեջ շրջանառվում է նաև Կարեն Կարապետյանի անունը, ով այս օրերին Հայաստանում է և քաղաքական հանդիպումներ է ունենում: Երեկ «Գազպրոմբանկին» մոտ կանգնած մոսկովյան աղբյուրից թերթը տեղեկացել է, որ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը կապված է գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական բանակցությունների հետ:
Բանակցությունների լիազորված շրջանակները պայման են դրել, որ Կարապետյանը Հայաստան վերադառնա և նշանակվի վարչապետի պաշտոնում, միայն եթե նպաստի ռուսական գազի գնի իջեցմանը: Թերթի հիշեցմամբ՝ վերջերս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոսք էր տվել, որ «կունենանք ԱՊՀ-ում գազի լավագույն գինը, բոլորից ցածրը մերը կլինի»: Ներկայում Հայաստան առաքվող ռուսական գազի գինը 1000 խմ-ի համար կազմում է 180 դոլար, իսկ ամենացածր գինը ռուսական գազի դիմաց վճարում է Բելառուսը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը