Ամերիկացին անցել է գետնի տակ իր մահճակալի հետ միասին
ԱՄՆ
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում՝ Բրենդոն քաղաքի բնակելի շինություններից մեկի տակ, նախօրեին հսկայական փոս է գոյացել, որը քաշել-տարել է տան բնակչին իր մահճակալի հետ միասին: Այժմ շրջանի իշխանությունները վախենում են մոտենալ բնակելի շինությանը. գրում է Associated Press-ը:
Տան հիմքի փլուզման արդյունքում 36-ամյա Ջեֆֆ Բուշի տակ ձևավորվել է 30մ շառավղով փոս, իսկ մի քանի վայրկյան անց Բուշը հայտնվել է այդ փոսում: Նրա եղբոր խոսքերով՝ մի որոշ ժամանակ լսվում էին նրա օգնության կանչերը, որից հետո Բուշը դադարել է կենդանության նշաններ ցույց տալ:
Շաբաթ օրը տեղի իշխանությունները հայտարարել են, որ տուժածի բնակարանին մարդիկ վախենում են մոտենալ, քանի որ հողը շինության տակ անկայուն է, և իրենք զգուշանում են նոր փլուզումներից, որոնք կհանգեցնեն մարդկային զոհերի:
Անվտանգության նկատառումներով տարհանվել են մոտակա շենքերի բնակիչները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)