«Ալ Քաիդա»-ն կոչ է անում սպանել ԱՄՆ-ի և Եվրոպայի նախկին նախագահներին
Համաշխարհային Մամուլ
Ահաբեկչական «Ալ Քաիդա» կազմակերպությունը իր Inspire ամսագրի էջերում կոչ է արել սպանել ԱՄՆ-ի և Եվրոպայի նախկին նախագահներին ու նախարարներին: Կոչն ուղղված է միայնակ գործող գրոհայիններին և «պետք է ոգևորի նրանց ակտիվ գործողություններ կատարելու». գրում է Pravda.ru-ն:
«Եթե դուք կարծում եք, որ ի վիճակի չենք լինի սպանել քաղաքական գործիչների, ապա դուք ունեք այնպիսի թիրախներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը, նախկին պետքարտուղարներ Քոնդոլիզա Ռայսը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը»,-գրում է ամսագիրը:
Հարձակումները խորհուրդ է տրվում կազմակերպել պաշտոնական արարողությունների ժամանակ:
Նշենք, որ Inspire ամսագիրը հրատարակվում է 2012-ից Եմենում՝ չնայած իշխանությունների՝ այն փակելու ջանքերին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում