ՊՆ-ն՝ «ատկատների» մասին
Հայաստան
Lurer.com-ի հրապարակման կապակցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են հետևյալը.
«Վերջին շրջանում շատ են շահարկվում ՀՀ զինված ուժերում բժշկական ապահովագրության հետ կապված հրամանատարների մասնակցության (անօրինական գործունեության) դեպքերը: Եթե կան հանցավոր համաձայնության դեպքեր, ապա խնդրում ենք փաստերով ներկայացնել: Այլապես ստացվում է՝ անհիմն կերպով վարկաբեկում են հայոց բանակի, հայ սպայի անունն ու բարի համբավը, ինչպես նաև տարբեր ապահովագրական ընկերություններին:
Պաշտպանության նախարարությունը միշտ էլ հետևողական է եղել կարգազանցությունների նկատմամբ, և օրինախախտները գտել են իրենց արժանի պատիժը: Նման երևույթները չեն կարող տեղ գտնել հայոց բանակում, թեկուզ նաև այն պատճառով, որ զինվորականների ապահովագրությունն այլևս կատարվելու է պետպատվերի շրջանակներում: Պաշտպանության նախարարության ջանքերով արդեն կա կառավարության համապատասխան որոշում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին