ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանդես է եկել Հետընտրական միջանկյալ զեկույցով
Հայաստան
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Հետընտրական միջանկյալ զեկույց է հրապարակել Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների և դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ:
Զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանում նախագահական ընտրություններին հետևող միջազգային դիտորդները դրական են գնահատել ընտրությունների ընթացքը` նշելով. «ընդտրությունները հիմնականում լավ էին կազմակերպված, ապահովվել էին մարդու հիմնարար ազատություններն ու լրատվամիջոցների կողմից անկողմնակալ լուսաբանումը»:
Միաժամանակ նշվել են այնպիսի թերացումներ, ինչպիսիք են՝ ընտրություններում վարչական ռեսուրսի օգտագործում, ընտրազանգվածների վրա ճնշման գործադրում և այլն:
Վերջնական զեկույցը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կհրապարակի մի քանի ամիս անց:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին