ԱՄՆ-ի բանտերից ազատ են արձակվում անօրինական ներգաղթյալները բյուջեի կրճատման պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը բանտերից ազատ է արձակել 2.000 անօրինական ներգաղթյալի, ովքեր սպասում էին իրենց դեպորտին: Եվս 3.000 ներգաղթյալ ազատ կարձակվի առաջիկա ամսվա ընթացքում. գրում է Associated Press-ը:
Անօրինական ներգաղթյալների զանգվածային ազատման պատճռը բյուջեի կրճատման արդյունքում առաջացած նյութական միջոցների անբավարարությունն է:
Ներգաղթյալներին ազատ են արձակել հազարներով` սկսած փետրվարի 15-ից, և միայն նախարարության գործողությունների նկատմամբ սուր քննադատությունը ստիպեց նրանց միառժամանակ դադարեցնել պլանը:
Ընդ որում, Սպիտակ տունը նշում է, որ իր հետ չեն խորհրդակցել միգրացիոն օրենքը խախտած քաղաքացիներին ազատ արձակելիս:
Ներկայումս ԱՄՆ-ի բանտերում պահվում է 30.000 անօրինական ներգաղթյալ, ովքեր սպասում են դեպորտի: Նախարարությունից տեղեկացնում են, որ ազատ են արձակել միայն այն ներգաղթյաներին, ովքեր կապ չեն ունեցել քրեական աշխարհի հետ: Չնայած այն բանին, որ վերջիններս հայտնվել են ազատության մեջ, նրանց, այնուամենայնիվ, դեպորտ է սպասվում:
Իրավապահ մարմինների խոսքերով՝ յուրաքանչյուր ներգաղթյալի վրա բանտերում ծախսվում էր օրական 164 դոլար, իսկ ազատության մեջ նրանց նկատմամբ վերահսկողության սահմանելն արժենում է 30 ցենտից 14 դոլար օրական:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)