Եգիպտոսում մորուքավոր ոստիկանները բողոքի ցույց են կազմակերպել
Մերձավոր Արևելք
Մի քանի տասնյակ մորուքավոր եգիպտացի ոստիկաններ Կահիրեում բողոքի ակիա են կազմակերպել: 2 տարի առաջ նրանք հեռացվել էին ծառայությունից այն բանի համար, որ հրաժարվել էին սափրել իրենց մորուքները: ՆԳՆ-ն խոչընդոտում է նրանց վերադարձին' չնայած դատարանի որոշմանը:
Օրինապահները հավաքվել են նախագահական նստավայրի մոտ, պահանջելով, որ նախագահ Մուհամմեդ Մուրսին միջոցներ ձեռնարկի իրավիճակը շտկելու համար. գրում է Euronews-ը:
Նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք, երբ Եգիպտոսը պայքարում էր իսլամիզմի դեմ, ոստիկաններին արգելվում էր մորուք կրել:
Իսկ այժմ մորուք կրելը առաջին հայացքից թվում է միայն արտաքին տեսքի հարց, սակայն իրականում դա 2 քաղաքական մոտեցումների միջև առկա կոնֆլիկտի հարց է, որոնցից յուրաքանչյուրն այժմ փորձում է գլուխ բարձրացնել Եգիպտոսում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ