ԱՄՆ-ի պետքարտուղարը ժամանել է Կահիրե` Սիրիայի ճգնաժամը քննարկելու
ԱՄՆ
Ջոն Քերրին ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոս. գրում է BBC-ն:
Ակնկալվում է, որ Քերրին կդիմի Եգիպտոսի կառավարությանը և ընդդիմությանը՝ կոչ անելով գնալ փոխզիջումների մի քանի ամիս շարունակվող բողոքի ցույցերից հետո:
Քերրին նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ հանդիպման ժամանակ կքննարկի Եգիպտոսին Արժույթի միջազգային հիմնադրամից օգնություն տրամադրվող վարկի հարցը:
Ընդդիմության մի շարք առաջնորդներ արդեն հայտարարել են, որ չեն ներկայանա Քերրի հետ հանդիպմանը, քանի որ նրանց զայրացրել է ապրիլին նշանակված ընտրությունները չբոյկոտելու Քերիի կոչը:
Քերրիի և Մուրսիի հանդիպման գլխավոր թեման լինելու է Սիրիայում ծավալված իրավիճակն ու այն հարթելու միջոցները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)