Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 

Ծերենցը հավատում էր «անարյուն հեղափոխությանը»

Գիտություն և Մշակույթ

Հայ ականավոր գրող, պատմառոմանտիկական վեպի հիմնադիր, հասարակական գործիչ, հրապարակախոս Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան) շուրջ 40 տարի անձնվիրաբար պայքարել է Թուրքիայում տիրող հետամնացության դեմ, պրոպագանդել եվրոպական լուսավորություն: Ծերենցի վեպերը ազգային ազատագրության ոգեշունչ գողափարներով տասնամյակներ շարունակ խանդավառել են ժողովրդի միտքն ու զգացմունքները:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ռ. Նանումյանի «Ծերենց» (Կյանքը և գործը) գրքից մեկ փոքրիկ հատված:

1870-ական թթ. առաջին կեսին թուրքական դիվանագիտությունը եվրոպական մեծ երկրների, հատկապես Անգլիայի աջակցությամբ վարում է երկակի քաղաքականություն հայերի նկատմամբ: Առերես խաղաղասիրություն ներկայացնելով, նա նախապատրաստում էր այն ծրագրերը, որոնք հետագայում իրականացրին` անընդհատ կազմակերպելով կոտորածներ: Դեռևս 60-ական թթ. Թուրքիայի մեծ վիզիր Ալի փաշան լայն գործունեություն սկսեց Զեյթունի ապստամբությունից հետ պետության մտադրություններն իրականացնելու ուղղությամբ: Ծերենցը նրա քաղաքականությունը համարեց «մետերնինքյան» և նրա անվան հետ կապված «Արևելյան քաղաքականությունը»` հղի հայերի համար վտանգավոր հետևանքներով:

Մահմուդ փաշային նվիրված հոդվածում Ծերենցը հիշատակում է Ալի փաշայի` դեռևս 60-ական թվականներին ասված մի խոսքը, թե հայերը, եթե դժգոհ են թուրքական պետությունից, թող հեռանան երկրից: «Իբրև թե դյուրին էր հայերուն ջրհեղեղեն ի վեր յուր հայրենիքը կոշիկներուն մեջ դնիլ տանիլ, ըստ հռչակավոր զրուցվածին», - հայտարարում է Ծերենցը:

«Ալի փաշան և Արևելյան խնդիր» հոդվածում Ծերենցն անդրադառնում է եվրոպական մեծ պետությունների կողմից սեփական շահերի համար հորինված «Արևելյան հարցին»: Ծերենցի դիտողություններն ու եզրակացությունները հավաստում են նրա քաղաքական սրատեսությունը;

Մեռնում է Ալի փաշան: Եվրոպան նրան է վերագրում դարասկզբի հրապարակի վրա արծարծվող «Արևելյան հարցի» բոլոր տեսակի խափանումները: Սակայն հոդվածագիրը հարցը քննում է ավելի լայն առումով` բացահայտելով եվրոպական քաղաքականության ողջ կեղծիքը: Միայն «Արևելյան խնդրի» արծարծումով չի վերջանում օտարերկրյա լծի տակ տառապող ժողովուրդների հարցը, գրում է Ծերենցը: Եթե կա «Արևելյան հարց», կա և «Հյուսիսային հարց», «Արևմտյան հարց» և այլ հարցեր, որոնք դուրս են մնում եվրոպական դիվանագետների ուշադրությունից, քանի որ ձեռնտու չեն նրանց, դիտում է հայ հրապարակախոսը:

Քաղաքական այս իրադրության քննությանը զուգահեռ Ծերենցն անդրադառնում է Ալի փաշայի ներքին և արտաքին քաղաքականությանը: «Կերթան մեջիդներ, ֆուատներ, ալիներ` իմաստուն, սրամիտ և հանճարեղ մարդիկ, ինչպես և աշխարհ բոլոր կվկային. կնայիս իրենց գործքին վախճանը արդյանց պզտիկությունը և իրենց ձգած հետքին վրա` կտեսնես դարձյալ ո՜չինչ, ո՜չինչ, ո՜չինչ …»:

Նույն թվականին Ծերենցը «Մասիսում» տպագրում է Ալի փաշային հաջորդած «Մահմուդ փաշայի շրջաբերականը» հոդվածը: Նրան գրավում են եվրոպական ձևով գործել ցանկացող մեծ վեզիրի առաջարկությունները` ուսումնասիրել երկրի վիճակը և ըստ այնմ գործել: Ժողովրդին պետք է «խնամել» առանց կրոնական խտրության, առանց ազգային տարբերությունների, հայտարարում է Մահմուդ փաշան: Ծերենցը այդ առիթով դիտում է. «Այս երկրին միմիայն բարոյական կապն արդարությունն է, վասնզի երկրի մը բնակիչքը, երբ այսչափ այլասեռ, այլակրոն և այլալեզու ազգերեն կկազմվին, թե որ կապ մը կա զիրենք իրարու հետ կապելու – Արդարությունն է»:

Ծերենցն ուզում է հավատալ, թե նոր վեզիրը կկարողանա իրականացնել իր ծրագրումները: Ուստի նա ողջունում է Մահմուդ փաշայի վճիռը` ծանոթանալ երկրի վիճակին, ապա ձեռնարկել միջոցներ ժողովրդի տնտեսական պայմանները բարվոքելու նպատակով:

Ծերենցի համար կարևորն այն չէ` միապետությո՞ւն է տվյալ երկրում, թե` հանրապետություն, այլ այն, թե արդարության ինչպիսի չափանիշներով է նա ղեկավարվում:

«Անսահման ազատությունը ինչչափ տարապայման ըլլա, երբ ուրիշի իրավունքը և ազատությունը չի բռնաբարեր, չի հափշտակեր, օրինավոր է և միմիայն օգտակար ժողովրդոց և առանց անոր առաջադիմություն չի կրնար ըլլալ: Ամեն իմաստուն կառավարություն, որ հայրական է, պարտավորություն ունի այդ ազատությունը չէ թե միայն չի վտարելու այլև տածելու սնուցանելու իր գրկին մեջ` հօգուտ աշխարհին և հայրենյաց»:

Ծերենցը հավատում էր, թե իրոք հնարավոր է «անարյուն հեղափոխությամբ» բարեփոխել երկրի վիճակը, ստեղծել ժողովրդի համար տանելի պայմաններ: Նրա կարծիքով Օսմանյան պետության մեջ հակասությունները և անօրինությունները բխում են ոչ թե կրոնական տարբերությունից, այլ երկրի հետամնացությունից և ժողովրդի տգիտությունից: Նկատի առնելով Մահմուդ փաշայի նոր նախագծումները երկրի տնտեսական բարենորոգումների ուղղությամբ, Ծերենցը կարևոր է համարում ոչ միայն ժողովրդի վիճակի ուսումնասիրությունը, այլև նոր օրերնքների և դրանց կիրառման ուղիների որոնումները:

1872 թ. նորից անդրադառնալով Մահմուդ փաշայի գործունեությանը, Ծերենցը գոհ է, որ մեծ վեզիրը գավառներ է ուղարկել լրագրողներ, որոնք պետք է տեղեկություններ հաղորդեն մամուլին և իրեն` Մահմուդ փաշային` երկրի վիճակի մասին: Համարելով այդ հանրապետական ու համաժողովրդական գործ` Ծերենցը լրագրողների ուշադրությունն է հրավիրում Կիլիկիայի և Տարսոնի ներկա վիճակի վրա. երբեմնի արգավանդ հողերն այսօր չորացել կամ ճահիճների են վերածվել, տիրողների կամայականությունները անչափելի են: Մամուլը պետք է ուշադրությամբ քննի բերված բոլոր փաստերը և արդար որոշումներով փրկի երկիրը օրհասական վիճակից:

Ծերենցի ամեն մի հոդված լի է գավառից վերցված փաստական տվյալներով: Անձամբ շրջելով գյուղերը, նա խորհուրդ է տալիս պետության ներկայացուցիչներին` պայքարել չարաշահումների, կողոպուտների և նախապաշարումների դեմ: Երկիրը տառապում է հետամնացության և խավարի ճիրաններում, հարկավոր է փրկել ժողովրդին: Իր դիտարկումների մեջ հայ լուսավորիչը չի սահմանափակվում միայն հայ գյուղացու վիճակով, նրա տեսադաշտում են նաև տնտեսապես քայքայվող թուրք, քուրդ և այլազգի ժողովուրդները: Հենվելով բնականոն զարգացում ապրած եվրոպական ժողովուրդների փորձի վրա, Ծերենցը համոզված էր, որ համառ պայքարը ֆեոդալական քայքայված երկրում կարող է կարգավորել շատ հարցեր, լուսավորության անունով իրականացնել տնտեսական ուժերի կազմակերպման և միավորման գործը` օրենքի ուժով մեղմացնելու համար գյուղացու ծանր վիճակը:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Ամենադիտված