Մարիկա Թունյան. «Ամուսնության մասին դեռ չենք մտածում»
Հասարակություն
BRAVO.am-ը բազմիցս պատմել է Մարիկա Թունյանի՝ մոդելային միջազգային մրցույթներին մասնակցության եւ գրանցած հաջությունների մասին: 26-ամյա մոդելն այժմ էլ շարունակում է զբաղվել իր ամենսիրելի հոբբիով՝ մոդելինգով՝ այն համատեղելով ուսման ու աշխատանքի հետ:
Մարիկան մասնագիտությամբ իրավաբան է, աշխատում է իր մասնագիտությամբ, նաեւ կատարելագործում անգլերենի իմացությունը. “Արտերկրում սովորելու նպատակ ունեմ, պետք է “Toefl” հանձնեմ, հետո պարզ կլինի՝ որտեղ կշարունակեմ ուսումս”:
Մոդելն այս տարվա ընթացքում նկարահանվել է Արամեի նոր տեսահոլովակում, գարնան ընթացքում մասնակցելու է հագուստի ցուցադրությունների. “Մոդելային աշխատանքը հաստատուն եկամուտ չի ապահովում. մենք հստակ չգիտենք՝ այս ամիս կլինի 3-4 ցուցադրություն, թե ընդհանրապես չի լինի: Վերջերս գովազդային ոլորտն ու հայ դիզայներներն ակտիվացել են, ավելի հաճախ են ցուցադրություններ լինում, տեսահոլովակներ նկարահանվում, ամեն դեպքում պետք է անպայման ունենաս երկրորդ մասնագիտություն: Ինքս ավելի շատ նախընտրում եմ հագուստի ցուցադրությունները, քան գովազդներում նկարվելը”:
Գերմանիայում, Չինաստանում, Մալայզիայում ու այլ երկրներում մրցույթների մասնակցելուց հետո նա այժմ դադար է վերցրել, բայց հնարավոր է՝ ամռանը մեկնի Մալթա. “Կա հրավեր, բայց ինձ համար կարեւոր է, թե որ երկրում է անցկացվում մրցույթը. եթե այնտեղ երբեւիցե չեմ եղել, ավելի հետաքրքրվածությամբ եմ մեկնում: Դեռահասության տարիքում, երբ նոր էի այս ոլորտում, հաճույքով մասնակցում էի, շատ էի ուզում նորը տեսնել ու սովորել, իսկ հիմա առաջարկներն ավելի զգույշ եմ ընտրում. հագեցել եմ: 25-ից հետո պետք է կողմնորոշվես՝ ինչով ես հետագայում զբաղվելու”:
Մարիկա Թունյանը աշխատանքն ու ուսումը համատեղում է անձնական կյանքի հետ: BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել է, որ իր սիրելի տղամարդն ամեն հարցում իրեն աջակցում է. “Նա ինձ միայն խրախուսում ու օգնում է, որ ավելիին հասնեմ, իմ աշխատանքին դրական է վերաբերվում, այդ առումով իրոք բախտս բերել է: Երկուսս էլ զարգացման, կրթվելու փուլում ենք, ամուսնության մասին դեռ չենք մտածում, բայց դրա ժամանակն էլ կգա”:
Մոդելը նշել է, որ ընտրյալն՝ Անդրանիկը, աշխատում է բանկային ոլորտում, միմյանց ճանաչում են մոտ մեկ եւ կես տարի. “Մեր ծանոթության առաջին օրվանից էլ գիտեր, որ մոդել եմ, տեղյակ էր իմ մասին եւ բավական ադեկվատ է վերաբերվում”:
Խոսելով մոդելների նկատմամբ հասարակության վերաբերմունքից՝ Մարիկան նշել է, որ դրական փոփոխություն կա, իսկ սերիալներում նկարահանվելու առաջարկները նա մերժում է.“Նախ՝ ունեմ գրասենյակային հիմնական աշխատանք, բացի այդ, իմ աշխատանքը պոդիումն է, չունեմ դերասանական կրթություն: Կարծում եմ՝ ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի”:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը