Բարաք Օբաման 85 մլրդ դոլարով կրճատեց ԱՄՆ-ի բյուջեն
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաման է ստորագրել 85 մլրդ դոլարով բյուջետային միջոցների հարկադիր կրճատման մասին: Ե՛վ դեմոկրատները, և՛ հանրապետականները դեմ են եղել բյուջեի կրճատման որոշմանը. փոխանցում է BBC-ն:
Մասնավորապես 44 մլրդ դոլար կրճատվել է ռազմական ծախսերից, ևս 11 մլրդ էլ՝ առողջապահական համակարգից:
Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացնում է, որ ամերիկյան բյուջետային միջոցների կրճատումները կարող են դանդաղեցնել գլոբալ տնտեսական աճը:
Ամերիկյան վերլուծաբանները հայտարարում են, որ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն 2013-ին կարող է աճել ընդամենը 1.4%-ով, եթե բյուջեի կրճատումը չկանխվի:
2012-ին ԱՄՆ-ի տնտեսական աճը կազմել էր 2.2%:
Սպիտակ տանն ընթացող բանակցությունների ընթացքում ամերիկյան քաղաքական առաջնորդներին չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել, որը թույլ կտար խուսափել բյուջետային կրճատումներից:
Նախագահ Բարաք Օբաման մեղադրել է հանրապետականներին բանակցությունները տապալելու համար, քանի որ հանրապետականները հրաժարվել էին բարձրացնել հարկերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)