«Դժվար ապրուստ»-ի դերասանները՝ հետսերիալային փուլում
Հասարակություն
Երգիչ, “Դժվար ապրուստ”-ում Գոռի դերակատար Միհրան Ծառուկյանը դեռ մեկ ամիս առաջ BRAVO.am-ի հետ զրույցում ասել էր, թե ուղիղ երկու տարի՝ այնքան, ինչքան ընթացել են սերիալի նկարահանումները, չի հանգստացել. “Շատ եմ ուզում ընկերներիս հետ քաղաքից դուրս գնալ, բայց ամեն օր աշխատանքի եմ”: Միհրանն արդեն իսկ կարող է իրականացնել ցանկությունը:). երեկ “Արմենիա” հեռուստաընկերության եթերում “Դժվար ապրուստ”-ի վերջին սերիան էր, BRAVO.am-ն էլ մյուս դերասաններից եւս հետաքրքրվել է՝ իրենք ինչով են լցնելու իրենց առօրյան հետսերիալային փուլում:
Շուշաննա Թովմասյան - Էլեն
Տարբեր սերիալներում, նախագծերում նկարահանվելու առաջարկները շատ են, ինձ ցանկանում են տեսնել նաեւ հաղորդավարուհու դերում, սակայն դեռ չեմ կողմնորոշվել ընտրության հարցում: Մի բան հաստատ է՝ 1 ամիս դադարի շրջան կունենամ, հետո արդեն կտեսնենք:
Նառա Դիլանյան - հորաքույր Նինա
Բազմիցս նշել եմ, որ չեմ պատկերացնում ինձ առանց տեսախցիկի: Անպայման ուզում եմ շարունակել աշխատանքս: Ի զարմանս եւ ի ուրախություն ինձ՝ առաջարկներ կան, այդ թվում՝ խաղալ կոմերցիոն ներկայացումներում: Ցանկանում եմ հեռուստադիտողին նորովի ներկայանալ՝ կերտելով հորաքույր Նինաից էապես տարբերվող կերպարներ:
Տաթեւ Իրիցյան - Էսթեր
Վստահ եմ՝ դարձյալ նկարահանվելու եմ, որովհետեւ առանց աշխատանքի ինձ լիարժեք չեմ զգում: Առաջարկներ կան, բայց չեմ ուզում հապճեպ որոշումներ կայացնել:
Ժաննա Բուտուլյան - Սյուզկա
“Դժվար ապրուստ”-ն ինձ պարգեւեց շատ կարեւոր 2 տարի: Ձեռք բերեցի լավ ընկերներ եւ, իհարկե, մեծ փորձ: Միշտ կարոտով կհիշեմ: Այժմ պլաններ չկան, այսինքն՝ դեռ չեմ կողմնորոշվել՝ ինչ ուղի ընտրեմ:
Նիկոլայ Եղիազարյան - Ֆելիքս
Ցանկություն ունեմ կրկին հետաքրքիր, լավ կերպարներ մարմնավորել:
Սարգիս Թաշչյան - Ժորիկ
Այս պահին դեռեւս առաջարկներ չկան, երեւի զբաղվածությունս էր պատճառը: Իհարկե, կրկին նկարահանվելու մեծ ցանկություն ունեմ:
Տաթեւ Սարգսյան - Էվա
Կարծում եմ՝ ավելի լավ է՝ մի փոքր սպասեմ եւ ավելի ազդեցիկ ու վառ կերպարով հանդես գամ: Հիմա աշխատում եմ հագուստի հայտնի խանութում՝ որպես վիզուալ-մերչնդայզեր: Սերիալում նկարահանվելը, հավանաբար, նպաստեց այս աշխատանքիս, որովհետեւ փորձում էի հնարավորինս ոճային լինել: Նաեւ թատրոնում խաղալու լուրջ նպատակ ունեմ. շուտով զբաղված կլինեմ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացումներից մեկում:
Դավիթ Սեխպեյան - Նոյ
Որոշել եմ դադար վերցնել որոշ ժամանակով: Հետագայում եթե գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկներ լինեն, կընդունեմ: Իսկ այս շրջանում հեռուստադիտողն ինձ կտեսնի “Արմենիա” հեռուստաընկերության “Բարի լույս, հայեր” հաղորդման շրջանակում, ինչու չէ, նաեւ այլ նախագծերում: Կնոջս՝ Նարինեի դեպքում մեր նպատակաները մի քիչ այլ են. դերասանական կարիերան տարածքային այլ հարթության վրա ենք ուզում դնել: Տեսնենք…


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը