Ալեքսանդր Բաբասյան. «Մամաս կսպանի ինձ»
Հասարակություն
Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանն առանց երկար մտածելու համաձայնեց լրացնել մեր ինտելեկտուալ հարցաթերթիկը: Թեև հարցերին ծանոթանալուց հետո պարզվեց, որ որոշների պատասխաններն այնքան էլ լավ չէր հիշում: «Մամաս իմանա՝ էս հարցերին մտածելով եմ պատասխանել, կսպանի ինձ :)»,- կատակեց նա (նրա մայրը դասախոս է, գիտությունների թեկնածու): Դերասանը չէր կարողանում հիշել ծծմբական թթվի քիմիական բանաձևը, ինչի համար շատ սրտնեղեց, քանի որ երեք տարի պարապել է բժշկական համալսարան ընդունվելու համար, սակայն վերջին տարում մտափոխվել և ընդունվել է ճարտարագիտական համալսարան: Փոխարենն Ալեքսանդրը որոշեց վերջում գրել գլյուկոզայի բանաձևը :) 5-րդ դարի մեր փիլիսոփաներին հիշել ևս դժվարացավ, թեև նշեց խոշորագույն մտածողների, ում փիլիսոփայությանն, իր փոխանցմամբ, քաջ ծանոթ է, բայց ըստ ժամանակաշրջանների տարանջատել չկարողացավ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը