Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. Մինասյան Կենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. Անդրեասյան Արդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան 

Ինչպե՞ս է Նազենի Հովհաննիսյանը դարձել ճանաչված

Հասարակություն

-Ինչպե՞ս է Նազենի Հովհաննիսյանը հասել այն ճանաչմանը, որն ունի այսօր:

-Իմ ճանաչում ձեռքբերելը սկսվեց այն պահից, երբ ես ընդհանրապես չէի ակնկալում դա և երբեք չեմ էլ ձգտել: Մանկուց բոլորս էլ երազում ենք հեռուստատեսային հաղորդումներ վարել, նկարահանվել ֆիլմերում՝ այդպիսի կյանքը համարելով գեղեցիկ. տարօրինակ հերոսուհիների կերպարները, կարծում եմ, վաղ հասակում բոլորին են հետաքրքրում: Այնուհետև, երբ գալիս է բուհ ընդունվելու ժամանակաշրջանը, երազանքները ետին պլան են մղվում, և դառնում ես ավելի իրատես: Ես որոշեցի ընդունվել Թատերական ինստիտուտ, որովհետև այստեղ կային ինձ հետաքրքրող բոլոր ասպարեզները՝ երաժշտություն, գեղանկարչություն, դերասանական արվեստ, ռեժիսուրա, գրականություն և մարդկանց հետ շփման հնարավորություն: Դերասանական ասպարեզում կա այսպիսի մի մտածողություն՝ հեռուստատեսությամբ հայտնի լինելը խանգարում է մարդու իրական արվեստին, խոչընդոտում է կերպարի ճիշտ ընկալմանը:
Հեռուստատեսությունը դերասանական ամբողջովին այլ դպրոց է: Այն բնականությունը, կյանքին մոտ լինելը, ռեալիզմը, որն այդքան քարոզվում է, ընդամենը տեսություն են, գործնականորեն այն հասանելի է հեռուստատեսության շնորհիվ: Բեմում ես չեմ կեղծում, չեմ փակվում, անկախ մեզանից բեմի միջոցով դառնում ենք բազմաուշադիր անձնավորություն: Իսկ թե որքանով եմ հայտնի հանրությանը, դա արդեն այլ խնդիր է, որովհետև Երևանը փոքր քաղաք է, և մի քանի օրում անգամ ինչ որ մեկը կարող է հայտնի ու ճանաչելի դառնալ: Կարևոր է, թե հայտնի լինելը մարդուն որքանով է կյանքում օգնում կամ խանգարում:

-Կնոջ կերպարն ինչպիսի՞ն պետք է լինի:

-Կինը, ինչպես նաև տղամարդը ունեն մեկ կարևոր հատկանիշ՝ միտք: Ցանկացած կին հասարակության լիիրավ անդամ զգալու համար պետք է ունենա միտք, բովանդակություն: Թեհրանցի լավ ընկերներ ունեմ, որոնք ասում են՝ մարդը պետք է մշակույթով լինի: Ես չեմ սիրում կնոջ այն տեսակը, որն ամեն կերպ փորձում է ապացուցել, որ ինքը խելացի է. դա վանում է, որովհետև խելացի լինելը բնական և սովորական երևույթ է. մարդը պետք է լինի խելացի: Եթե մարդը խելացի է, ապա իր խելացի լինելը ապացուցելու կարիք չունի: Ես շատ ուրախ կլինեմ, որ ինձ ընդունեն առաջին հերթին իմ կանացիության համար, հետո իմ մարդկային տեսակը և այնուհետև որոշեն' ես խելացի եմ, թե ոչ: Բայց հետագայում մարդկանց կարծիքը պետք է ձևավորվի նախ և առաջ իմ ներքին հատկանիշների հիման վրա:

-Կին լինելը դժվա՞ր է:

-Կին լինելը դժվար է այնքանով, որ կինը միշտ ստիպված է հոգ տանել իր ներսում ապրող բազում կանանց: Կինը պետք է բավարարի իր սեփական էգոները, կարողանա բավարարել իր տղամարդու, երեխաների, ծնողների ու իր տղամարդու ծնողների էգոները: Այդ շրջանակը չափազանց մեծ է, և եթե կինը նաև զբաղված է այլ ասպարեզներում, հատկապես քաղաքականության մեջ, ապա իր՝ կին լինելը չափազանց դժվար է, որովհետև քաղաքականության մեջ կինը պետք է նաև ստիպի իրեն շրջապատող տղամարդկանց լսել իրեն, քանի որ բացի կին լինելուց ինքը մարդ է և մասնագիտությամբ՝ քաղաքական գործիչ: Այո՛, կինը պետք է գրավիչ լինի, բայց դժվար է ապացուցել, որ ինքը նաև մասնագետ է, և իր հետ տղամարդիկ պետք է խոսեն ինչպես հավասարը հավասարի հետ: Կինը և տղամարդը ունեն հատման եզրեր, հատվում են, երբ խոսքը մասնագիտությանն է վերաբերում: Աշխատանքում ես կանանց կարող եմ ավելի պատասխանատու գործեր վստահել, քան տղամարդկանց, որովհետև այն մանրակրկիտությունը, ուշադրությունը, տակտը, որն ունի կինը, եթե, իհարկե, չարացած չէ աշխարհի հանդեպ, ապահովում են ցանկացած աշխատանքի հաջողված լինելը:

-Ինչպիսի՞ն է կնոջ դերը հասարակությունում:

-Մենք դեռ ունենք օբյեկտիվ գնահատականի խնդիր՝կնոջ դերը հասարակությունում և ընտանիքում թերագնահատելու հետ: Կանայք ավելի շատ ձգտում են ինչ-որ բան անել, քան՝ իրագործում են: Այդ ձգտումները լինում են լոկ երազանքների տեսքով: Տղամարդիկ շատ հաճախ վախենում են ակտիվ կանանցից: Բայց պետք չէ վախենալ այդօրինակ կանանցից, պետք է նրանց ասպարեզ տալ այդ էներգիան սպառելու համար: Ցանկացած կին լավ հասարակական, քաղաքական գործիչ է դառնում, հենց իր մայրության, հոգատարության սկզբունքից ելնելով: Կինն անսպառ էներգիա ունի, որը ոչ մի կերպ չի կարող սպառվել տան չորս պատերի մեջ:

-Իսկ ընտանիքո՞ւմ:

Կնոջ աշխատանքն անշնորհակալ աշխատանք է, որովհետև այն դիտվում է որպես մունաթով պարտականություն: Այո՛, կինը պարտավոր է հոգ տանել իր հարազատների մասին, բայց տղամարդը պարտավոր է կնոջը մեծարել ու գնահատել վերջինիս կատարած աշխատանքը: Սակայն կնոջ՝ թերագնահատված լինելու համար մեղավոր են հենց կանայք, մայրերը, որոնք ծնում և դաստիարակում են իրենց զավակներին այն սկզբունքով, որ տղաներին կարելի է գրեթե ամեն ինչ, իսկ աղջիկներին՝ ոչ: Կինը պետք է լինի հնազանդ, բայց միայն ուժեղ և իրեն սիրող տղամարդուն։ Ուժեղ տղամարդը չի վիճում, բռնություն չի գործադրում, չի մանրանում և կոնֆլիկտային չի լինում.նա շատ հանգիստ է: Հայ կինը պետք է իր մտածողությունից հանի հանուն երեխաների իրեն զոհելու պարտավորությունը, որովետև ի վերջո երեխային դա պետք չէ, նրանք երջանիկ չեն լինում՝ ապրելով մի ընտանիքում, որտեղ ծնողները միմյանց չեն սիրում, և միասին են ապրում լոկ հանուն իրենց: Արդյունքում բոլորը դժբախտ են լինում: Դեռ քիչ են այնպիսի հայ տղամարդիկ, որ ունակ լինեն զոհողությունների գնալ անհրաժեշտության դեպքում։ Խտրականությունը կնոջ և տղամարդու երևում է անգամ, երբ միջին ֆինանսական հնարավորություն ունեցող ընտանիքներում տղամարդն իրեն թույլ է տալիս տնօրինել ընտանեկան բյուջեն այնպես, ինչպես հարմար է գտնում, բայց կինը կարող է հնոտիներով ման գալ: Անգամ երբ կինը գնում է իրեն որևէ իր գնելու, շատ հաճախ այդ գումարը ծախսում է երեխաների կամ տան համար իրեր գնելու վրա: Կինն իր տղամարդուն գայթակղելու կարիք ունի յուրաքանչյուր օր և ժամ: Վերջերս ինձ շատ ուրախացնում է այն իրողությունը, որ մեր սերունդը այդ խնդիրն ինչ որ չափով հաղթահարել է:

-Ինչպե՞ս է հայ կինը հասարակության մեջ ճանաչում ձեռք բերում: Ի՞նչ ճանապարհներով են կանայք մտնում հայկական շոու բիզնես:

Ցավոք շատերը կարծում են, թե շոու բիզնես մտնելու համար պետք է ծանոթ, բարեկամ, ընկեր կամ սիրած ունենալ, բայց այդպիսիք երկար կյանք չեն ունենա։ Կան միջին տվյալներով մարդիկ, ովքեր մի քանի տեսահոլովակով են ճանաչում են ձեռք բերում, կան բլոգերներ, կայքեր և ի վերջո համցանցն է ահռելի հարթակ՝ լի անսահման հնարավորություններով։ Սրանք բոլորը հանրաճանաչ դառնալու հնարավորություններ են, բայց ես ունեմ մի համոզմունք. նպատակը պետք է լինի լավ մասնագետ լինելը՝ լինի «շոու բիզնես», հեռուստատեսություն թե կրթական ոլորտ։ Յուրաքանչյուր ոլորտում կարելի լինել հայտնի, եթե որակական չափորոշիչներդ հստակ են և մասնագիտորեն առաջնորդվելը՝ կոնկրետ։ Հաջողության կարելի է հասնել համբերության շնորհիվ, որի դեպքում նպատակը աշխատելն է ոչ թե ճանաչում ձեռք բերելը։

-Ո՞րն է կնոջ հաջողության գրավականը:

-Կնոջ հաջողության գրավականը՝ իր կանացի իմպուլսները զսպել, թողնելով որ ակտիվ լինի մասնագիտականը։ Հղկել միտքը, որը տրվում է մարդուն ի վերուստ, որ այն դառնա հղկված ադամանդ, որը և կդառնա հաջողության գրավականը: Վերջերս հատկապես նորաձև է դարձել դերասան դառնալու գաղափարը: Դա ինձ վիրավորում է մասնագիտորեն, որովհետև դերասան դառնալու համար երկար և դժվար ճանապարհ է պետք անցնել: Գուցե դերասան դառնալը շատերին է թվում հասանելի, բայց շատ բարդ մի մասնագիտություն է. բեմ դուրս գալով՝ դու կարող ես ազդել մարդկանց էներգետիկայի, զգացողությունների վրա, ոչ պրոֆեսիոնալները կարող են վնասել իրենց հանդիսատեսին: Արվեստը ևս բուժման գործընթաց է: Այն պետք է մարդուն հանգստություն բերի: Կեղծ արվեստը ժամանակավոր քամի է, որը կգա ու կգնա: Մենք ունենք հրաշալի մեծ սերունդ, որոնցից շատ բան ունենք սովորելու: Այդ դասերը ոչ մի ուսումնական հաստատությունում չենք կարող սովորել, ոչ մի դասագրքում չենք հանդիպի: Պետք չէ հայտնագործել այն, ինչ վաղուց հայտնագործվել է, պետք է ընդամենը սովորել նրանցից:

-Ձեզ համար ո՞վ կամ ինչպիսի՞ կինը կարող է իդեալական կնոջ կերպար հանդիսանալ:

Շատ են այդպիսի կանայք, օրինակ՝ ես հիանում եմ Սոֆի Լորենով, որովհետև նա չի ճանաչում ոչ ժամանակ, ոչ տարածություն: Սոֆի Լորենը կին է իր ողջ էությամբ բոլոր պետությունների ու բոլոր ժամանակների համար: Շատերին կարող են դուր չգալ նրա կոնքերը կամ կնճռոտված դեմքը, բայց միևնույն է՝ բոլորն ընկալում և ընդունում են նրան որպես կնոջ կերպար: Շոու բիզնեսում հայտնի շատ կանայք դառնում են քաղաքական գործիչներ,դա էլ է տարբերակ: Այդ կանայք իրենց ձեռք բերած անունն օգտագործում են արդեն քաղաքականության մեջ: Ես հիանում եմ շատերով, նաև Բելուչիով, որովհետև նա յուրօրինակ է տեսակով ու տաղանդով: Շատ անուններ կարող եմ թվարկել, որոնք ինձ հիացնում են իրենց կանացիությամբ, ներքին ուժով ու տաղանդով. նրանք բոլորը եզակի են: Ամենակարևորն այն է, որ տղամարդը պետք է սիրի և ընկալի իր կողքին գտնվող կնոջ եզակի լինելը ու վերաբերվի նրան ինչպես միակի:

Հասմիկ Մարտիրոսյան

«Դե Ֆակտո» ամսագիր 2008 թվական

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսով
Ամենադիտված