Ռիհաննայի եւ Քրիս Բրաունի պատմությունը՝ սերիալի հիմքում
Հասարակություն
Քրիս Բրաունի կողմից Ռիհաննային ծեծելու մասին աղմկահարույց պատմությունը ներշնչել է «Օրենք եւ կարգ» սերիալը ստեղծողներին:
TMZ.com-ի տեղեկացմամբ, NBC-ով հեռարձակվող սերիալի դրվագներից մեկում վերարտադրվել է 4-ամյա պատմությունը: Ըստ սյուժեի, Քալեբ Բրայթանը (նրա անվան սկզբնատառերը համընկնում են Քրիս Բրաունի անվան սկզբնատառերին) ծեծում է իր ընկերուհուն՝ երգչուհի Միշային: Վերջինը դատական հայց է ներկայացնում սիրեցյալի դեմ, սակայն ավելի ուշ ներում է նրան:Այս մասին գրում է style.news.am-ը:
Հերոսները շարունակում են հանդիպել, չնայած հասարակությունը դատապարտում է: Հետագայում Բրայթանը սպանում է Միշայի մենեջերին, հետո փորձում է ազատվել նաեւ հենց նրանից:
Ինչպե՞ս կզարգանան Ռիհաննայի եւ Քրիս Բրաունի իրական հարաբերությունները, որոնք շարունակ բարդանում են, ցույց կտա ժամանակը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը