Ֆիլիպ Կիրկորովն իր երեխաներին տանելու է աղանդավորական հավաքների
Աշխարհ
Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը ցնցված է «Կոչված եմ առաջինը լինելու» փառատոնից: Այն կազմակերպել է ոչ ավել ոչ պակաս «Կյանքի խոսք» կրոնական աղանդավորական կազմակերպությունը: Նա այնքան ուրախ և տպավորված է եղել, որ նույնիսկ շփվել է աղանդը ներկայացնող հովիվ Մաթս-Օլայի հետ և խոստացել, որ այս համայնք կբերի իր երեխաներին:
Վերը նշված փառատոնի հատուկ հյուրը, ի թիվս շատ այլ հայտնի մարդկանց, եղել է շվեդ երգչուհի Կարոլան, ով 2006 թ-ին Շվեդիան ներկայացրեց Եվրատեսիլին և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Նա պարբերաբար մասնակցում է այդ հեղինակավոր մրցույթին, որպեսզի պատմի Աստծո մասին՝ գրում է armstar.am-ը:
Ֆիլիպ Կիրկորովը Twitter-ի իր էջում գրել է, որ անհամբեր սպասում է Կարոլայի ելույթին և նրան շնորհակալ է այս մարդկանց հետ իրեն ծանոթացնելու համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)