Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ 2013»-ին կներկայանա «Lonely Planet» երգով
Հասարակություն
Արդեն պարզ է, թե Հայաստանը «Եվրատեսիլ 2013»-ին ներկայացնող Գոռ Սուջյանը որ երգով հանդես կգա: Ընդամենը րոպեներ առաջ չորս երգերից ընտրվեց «Lonely Planet» երգը:
Երգն ընտրվեց հանդիսատեսի և ժյուրիի քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ: Ի դեպ, մինչ երգի ընտրությունը, չէր բարձրաձայնվում երգերի կոմպոզիտորների անունները, որպեսզի քվեարկությունը տեղի ունենա հնարավորինս անաչառ:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013»-ը կկայանա մայիսի 14-ին, 16-ին և 18-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում: Իսկ Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը՝ «Lonely Planet» երգով:
Երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, իսկ երաժշտությանը՝ Tony Iommi-ն է «Black Sabbath» խմբից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը