Ճապոնիայում վրա հասած ձնաբքից 8 մարդ է զոհվել
Աշխարհ
Ճապոնիայի կենտրոնական Հոնսյու և հյուսիսային Հոկայդու կղզիներին վրա հասած ձնաբքի պատճառով զոհերի քանակն արդեն հասել է 8-ի. գրում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով տեղի իրավապահ մարմինների հայտարարությունը:
Նակասիբեցու քաղաքում մայրն իր 3 երեխաների հետ մնացել է մեքենայի մեջ, որը հայտնվել է ձնակույտի տակ: Ոստիկանության տվյալներով` բոլոր 4-ն էլ մահացել են` թունավորվելով ածխաթթու գազով, քանի որ աղետի պատճառով չեն կարողացել դուրս գալ մեքենայից, իսկ վատ եղանակային պայմանների պատճառով փրկարարները միայն 2 ժամ հետո են տեղ հասել:
Հոկայդու կղզում հայրն իր 9-ամյա աղջկա հետ հայտնվել է ձնաբքի մեջ: Հայրը մահացել է ցրտահարումից, իսկ աղջկա կյանքի համար պայքարում են բժիշկները: Ոորշ շրջաններում բազմակիլոմետրանողց խցանումներ են առաջացել:
Ձնաբուքը Ճապոնիայում շարունակվում է արդեն 2-րդ օրը: Օդերևութաբանների տվյալներով` այն կմնա մինչ երկուշաբթի:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)