Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասին Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերը Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումը Գևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. Պեսկով Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը Դիվանագետի օրվա առթիվ

Հայաստան

Նախորդ տարի մարտի 2-ը կառավարության որոշմամբ հռչակվեց որպես դիվանագետի օր, և երեկ առաջին անգամ մեր երկրում նշվել է դիվանագետի օրը: Այդ առթիվ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է  Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հարցազրույցը:

Բա՛րև Ձեզ:

Պարո՛ն նախարար, առաջին անգամ է նշվում այս տոնը: Ի՞նչ է Ձեզ համար նշանակում, ի՞նչ է խորհրդանշում այն:

Նախ և առաջ խորհրդանշական է, որ հենց երկուսը մարտի որոշվեց սահմանել որպես դիվանագետի օր: 21 տարի առաջ հենց այս օրը Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ՝ ինչով միջազգայնորեն վավերացվեց մեր նորանկախ պետության ծննդյան վկայականը: Դիվանագետի օր սահմանումը նշանակում է, որ պետության կողմից գնահատվում, արժանավորվում է դիվանագետի աշխատանքը: Հաճախ դիվանագիտության արտաքին փայլի լույսերի տակ չի երևում այն տքնաջան, այն ծանր աշխատանքը, որ կատարում են դիվանագետները: Եթե այսօր Հայաստանի ձայնը լսելի է տարբեր համաշխարհային հարթակներում, դա նաև դիվանագետի աշխատանքի շնորհիվ է: Եթե այսօր Հայաստանը ընկալվում է միջազգային հանրության կողմից որպես վստահելի գործընկեր, դա նաև դիվանագետի աշխատանքի շնորհիվ է: Այսօր Հայաստանը ունի 157 երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ, 87 միջազգային կազմակերպության անդամ է, արտերկրում 61 դիվանագիտական ներկայացուցչություն է գործում: Այս տարիների ընթացքում բազմաթիվ, հարյուրավոր այցելություններ են կազմակերպվել պետական տարբեր մակարդակներով' ներառյալ ամենաբարձր մակարդակով, Հայաստանը մասնակցել է բազմաթիվ, հարյուրավոր միջազգային կոնֆերանսների, համաժողովների, ստորագրվել է 1744 պայմանագիր և արձանագրություն: Այս ամենի հետևում մեծ աշխատանք է, որն արել են դիվանագետները: Դիվանագետի օրի սահմանումը նաև պարտավորեցնում է դիվանագետներին էլ ավելի լավ աշխատելու' մեր երկրի բարեկամների թիվը ավելացնելու աշխարհում, մեր երկրի հեղինակությունը, դիրքերը ամրապնդելու միջազգային ասպարեզում, մեր երկրի ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին մեր շահերից ելնող լուծումներ տալու:

Պարո՛ն նախարար, Խորհրդային Միությունում դիվանագետը համարվում էր երևի թե ամենաէլիտար մասնագիտություններից մեկը: Էլ չեմ խոսում երբ դիվանագետը բավականին բարձրաստիճան պաշտոնյա էր դառնում: Ի՞նչպես հաջողվեց Ձեզ այս կարգի մասնագիտական կարիերա անել Խորհրդային Միության կազմում ու գալ հասնել անկախ պետության արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնին:

Գիտեք, ես որոշել էի ընդունվել МГИМО' Միջազգային հարաբերությունների ինստիտուտ և ապագայում, եթե հնարավորություն լիներ, դառնալ դիվանագետ դեռ դպրոցական տարիներին: Ես սովորում էի Երևանի Պուշկինի անվան դպրոցում, որն այն ժամանակվա հանրապետության լավագույն ուսումնական հաստատություններից էր, որտեղ դասավանդում էին փայլուն ուսուցիչներ. այնպիսի մթնոլորտ էր, որ վատ սովորել համարյա անհնար էր: Ոսկե մեդալով ավարտելով. և պետք է ասեմ, որ ինստիտուտին նախապատրաստվելու համար չեմ պարապել դասախոսների հետ, ինքնուրույն եմ պատրաստվել, նաև հիմնվելով այն երկարատև հետաքրքրության վրա, որ ես ունեի միջազգային հարաբերությունների, պատմության, աշխարհագրության հանդեպ և միգուցե նաև բախտս բերեց, միգուցե և գիտելիքները թույլ տվեցին, ընդունվեցի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ։ Ավարտելով' գործուղվեցի Լիբանան, այսպես ասեմ' առաջին գիծ, որովհետև այդ տարիները պատերազմի տարիներ էին Լիբանանում և առաջին փորձը դիվանագիտական ձեռք եմ բերել ռմբակոծությունների տակ: Լիբանանից հետո վերադարձ Մոսկվա՝ երեք տարի Արտաքին գործերի նախարարություն, ապա Եգիպտոս՝ խորհրդային դեսպանություն, Ռուսաստանի դեսպանություն, Հայաստանի դեսպանություն։ Ֆրանսիայում տասը տարիների ընթացքում Հայաստանի դեսպանություն, և հիմա՝ արտաքին գործերի նախարար։ Արդեն երեսունհինգ տարի է, որ ես զբաղվում եմ դիվանագիտությամբ: Եվ, կարող եմ ասել' ուրախ եմ, որ ինձ հաջողվել է զբաղվել սիրած աշխատանքով:

Պարո՛ն նախարար, այս հարցին պատասխանելիս զգացվեց այն հմտությունների խումբը, կամ կարողությունների խումբը, որը պարտադիր պետք է դիվանագետը ունենա: Երբ ես Ձեզ հարցրեցի, թե ինչպես ստացվեց Ձեր մասնագիտական կարիերան, Դուք դիվանագիտորեն պատասխանեցիք, որ միգուցե բախտս բերեց: Ցանկացած ուրիշ պարագայում երևի թե մարդիկ ուրիշ պատասխան կտային: Դիվանագետի մասնագիտությունը, ըստ էության, ենթադրում է այդպիսի որոշակի հմտություններ' ենթադրենք սուր անկյունները հարթելու, մեղմելու, միգուցե նույնսիկ որոշակի իրավիճակներում իրականությունը այլ տեսանկյունից ներկայացնելու, մյուս կողմից մարդու մասնագիտությունը որոշակիորեն պարտադրում է նրան վարվեցողության կանոններ, որոնք որ նա սկսում է կիրառել նաև մարդկանց հետ' սովորական մարդկանց հետ շփվելիս: Ձեր դիվանագիտական, մասնագիտական հմտությունները, կարողությունները, Ձեր աշխատանքը զգացնել տալի՞ս է սովորական մարդկանց հետ շփումներում' ընտանիքի անդամների, ընկերների:

Մարդու համար շատ կարևոր է ներդաշնակությունը իր հետ ու շրջապատի հետ և այդ իմաստով շատ կարևոր է մասնագիտության ընտրությունը: Եթե դու չես զբաղվում քո սիրած աշխատանքով, ապա շատ դժվար է ներդաշնակ լինել քո հետ և դրսի հետ: Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվել է, ինչպես ասացի, զբաղվել սիրած աշխատանքով: 21 տարեկան հասակից արդեն զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով և ճիշտ եք, միգուցե դա նաև որոշակի ազդեցություն է թողնում բնավորության վրա, հարաբերությունների վրա` ընկերների, ընտանիքի հետ։ Միգուցե ավելի զսպվածություն թե՛ խոսքերի, թե՛ զգացմունքների իմաստով, բայց ոչ պակաս ջերմություն կամ անկեղծություն:

Բարդ չի այդպես, երբ Դուք որոշակի էմոցիաներ ունեք, բայց ստիպված եք պահել Ձեզ զուսպ և կշռադատված։

Գիտեք, եթե դիվանագետը չի կարողանում պահել իր էմոցիաները, չի կարողանում զսպված լինել, ուրեմն առավելություն է տալիս հակառակորդին: Պետք է նաև լինել համեստ, համեստությունը ուժ է: Պետք է լինել զուսպ, և համբերատար և, ինչպես ասում են, եթե դու հավասարակշռությունդ կորցնում ես, ապա տանուլ ես տալիս այն նպատակը, որը քո առջև ունես:

Փոքր պետության դիվանագետ լինելը, երևի թե, ենթադրում է մեծ խնդիրներ: Փոքր պետության դիվանագետ լինելը, ընդ որում այնպիսի պետության, որ բավական մեծ խնդիրներ ունի հարևան երկրների հետ, ենթադրում է մեծ պատասխանատվություն մասնագիտական գործունեության ընթացքում: Արդյո՞ք փոքր պետության դիվանագետ լինելը զգացնել տալիս է մեծ տերությունների դիվանագետների հետ հարաբերություններում, որովհետև կարծես թե առաջին հայացքից քաշային խնդիրներ կան:

Միջազգային հարաբերություններում մեծ և փոքր երկրների հասկացողությունը չի գնահատվում միայն տարածքով կամ բնակչության չափով, կամ տնտեսական, ռազմական, այլ ներուժով։ Կարևորը այն է թե ինչպես են վերաբերվում երկրին միջազգային հանրության կողմից, արդյոք հավատում են, հարգանքով են վերաբերվում այն քաղաքականությանը, որը վարում է երկիրը, ինչ հեղինակություն ունի տվյալ երկիրը միջազգային հարթակում։ Այդ իմաստով Հայաստանը այսօր ավելի մեծ կշիռ ունի քան արտաքուստ կարող է թվալ:

Գիտեք մեծ և փոքր երկրի դիվանագետ չկա, կան մեծ և փոքր, լավ և վատ, հաջողված և չհաջողված դիվանագետներ: Առաջին հերթին պետք է սիրել և նվիրված լինել քո հայրենիքին և երկրին, որը որ ներկայացնում ես, բայց նաև պետք է հարգանքով վերաբերվել այն պետությանը և ժողովրդին, որտեղ ներկայացնում ես քո երկիրը, երբեք թշնամանքով լցված չլինել, էլ չասած ատելությամբ, քո հակառակորդի նկատմամբ, որովհետև այդ պարագայում չես կարող որևէ լուծումների հասնել, որևէ հարաբերություն ստեղծել։ Իսկ դիվանագիտությունը հարաբերություններ ստեղծել է պետությունների միջև, բայց նաև մարդկանց, դիվանագետների միջոցով։ Եթե քեզ հաջողվում է համակրանք, հարգանք, վստահություն առաջացնել քո հանդեպ, ուրեմն քո միջոցով նաև քո երկրի հանդեպ: Եվ այդ իմաստով դիվանագետներից կախված է թե ինչպես կվերաբերվեն քո երկրին՝ որպես փոքր թե մեծ երկիր:

Երբ մարդ ղեկավարում է որևէ հիմնարկ, գտնվում է գերատեսչության բուրգի վերևում, ապա նա շատ հեշտ կարող է գնահատել իր ենթակաների աշխատանքը, բայց գնահատել սեփական աշխատանքը բավական դժվար է: Հասկանում եմ, որ այս հարցը տալը միգուցե խնդիր ունի' օբյեկտիվության տեսանկյունից, բայց Դուք ինքներդ, ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքը:

Գիտեք, հին հռոմեացիները ասում էին, որ ինքդ քո դատավորը չես կարող լինել։ Դիվանագիտությունը ենթադրում է բավական տքնաջան և երբեմն շատ երկարատև աշխատանք։ Այդ երկարատև աշխատանքի արդյունքում կարող են լինել բեկումնային պահեր, կարող են լինել շատ փոքր առաջխաղացումներ և կարող է հաջողություն չլինի, որովհետև դիվանագիտության մեջ ոչ միայն մեկ կողմից է կախված հաջողությունը։ Բայց երբ անգամ փոքրիկ առաջընթաց է արձանագրվում, պետք է փորձել այդ առաջընթացը ամրապնդել, որպիսի այդ փոքրիկ հաջողության վրա կառուցել ապագա ձեռքբերումները, ապագա հաջողությունները։ Բոլոր դեպքերում ես շատ ուրախ եմ, որ այսուհետ մենք նշելու ենք դիվանագետի օրը:

Վերջին տարիներին մեր դիվանագիտության ամենավիճելի ուղղություններից է ֆուտբոլային դիվանագիտություն: Հանրության մի պատկառելի հատվածը Ձեզ չհասկացավ ու չողջունեց: Ի՞նչ շահեցինք մենք այդ պրոցեսի արդյունքում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը շատ իմաստուն և ճիշտ նախաձեռնություն էր: Որպես արդյունք այսօր ամբողջ աշխարհը ասում է, որ գնդակը գտնվում է թուրքական դաշտում: Չմտածված խորհուրդներով կամ անզգույշ քայլերով մենք չպետք է թույլ տանք որպիսի այդ գնդակը հայտնվի մեր կիսադաշտում: Այսօր ամբողջ աշխարհը աջակցում է Հայաստանի մոտեցմանը առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ:

Եվ երկրորդ հարցը, կապված մեր արտաքին քաղաքականության հետ, որը բնականաբար չէինք կարող չքննարկել. դա ղարաբաղյան կարգավորման թեման է: Ես շատ լավ հիշում եմ, որ բավական տևական ժամանակ բավականին մեծ թվով լրատվամիջոցներ մեծ պարբերականությամբ գրում էին, որ այս հանդիպումից հետո Ղարաբաղը կտանք Ադրբեջանին, այս հանդիպման ժամանակ վաճառեցին Ղարաբաղը և այլն: Ձևակերպումները շատ սուր էին և միանշանակ: Հիմա կարծես թե այդ խոսակցությունները վերացել են և գրեթե չկա այդ տոնայնությունը և այն միանշանակ հաստատումը, որ իշխանությունները Ղարաբաղը ծախել են: Ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչը փոխվեց այս մի քանի տարիների ընթացքում:

Նախևառաջ երբևէ թերահավատ պետք չէ լինել սեփական ուժերի նկատմամբ: Ասացվածք կա, որ դիվանագիտությունը մարդկության կողմից ստեղծված լավագույն գործիքն է կանխելու, որ ուժը գերիշխի միջազգային հարաբերություններում։ Եվ եթե որևէ երկիր սպառնում է ուժ գործադրել, ուրեմն այդ երկրի դիվանագիտությունը ձախողվել է: Իսկ մենք գիտենք թե ով է սպառնում ուժ գործադրել: Այսօր մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Ես կասեի ավելին, միջազգային հանրության դիրքորոշումն է համահունչ մեր դիրքորոշմանը: Եվ դրանք պարապ խոսքեր չեն: Դրա վկայությունն են լ´Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում եռանախագահող երկրների նախագահների մակարդակով ընդունած հայտարարությունները, ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովի և նաև Հելսինկիի, Աթենքի, Ալմա-Աթայի, Վիլնյուսի և վերջերս Դուբլինում, նախարարական համաժողովների շրջանակներում ընդունված Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները: Սա է իրականությունը:

Պարոն նախարար, և ամփոփելով այս պահին որո՞նք են մեր դիվանագիտության առաջնահերթությունները:

Նախևառաջ դիվանագիտության առաջնահերթություններն ուրվագծվում են նախագահի կողմից, իսկ արտաքին գործերի նախարարությունը իրականացնում է այդ առաջնահերթությունները, լուծում խնդիրները, որոնք դրված են մեր դիվանագիտության առջև: Առաջին հերթին դա մեր արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդումն է, մեր երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովումն է, աշխարհում մեր բարեկամների թվի ավելացումն է, միջազգային տարբեր գործընթացներում ակտիվ ներգարվվածությունն է, ի նպաստ մեր շահերի նախաձեռնությունների իրականացումն է, մեր երկրի համար կարևորագույն խնդիրների բարենպաստ լուծումն է, ռազմավարական հարաբերությունների զարգացումը, ամրապնդումը, խորացումը մեր դաշնակից Ռուսաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական փոխգործակցության զարգացումը, Եվրամիության հետ մերձեցումը, եվրոպական երկրների հետ հարաբերությունների խորացումը:

Կարևոր ուղղություններից է նաև համագործակցության զարգացումը ԱՊՀ շրջանակներում:

Մենք հետևողական ենք հարաբերությունների աշխարհագրության առավել ընդլայնմանը: Մեծ ուշադրություն ենք դարձրել և շարունակելու ենք դարձնել մեր կապերի զարգացմանը Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ, լատինաամերիկյան, ասիական, աֆրիկյան ուղղություններով, արաբական աշխարհի հետ: Իհարկե, կարևորագույն խնդիր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը: Դա ավանդական, բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն է Վրաստանի, Իրանի հետ: Եվ, ինչպես արդեն նշել էի, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը:

Հայաստանը կարևոր ուշադրություն է դարձնում ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության շարունակական ամրապնդմանը։ Մենք մեր գործընկերային հարաբերություններն ենք զարգացնում նաև ՆԱՏՕ-ի հետ: Ուշադրության կենտրոնում է ակտիվ ներգրավածությունը միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Ֆրանկոֆոնիա, Եվրոպայի Խորհուրդը, կամ Սևծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպությունը։ Այդ երկու կազմակերպություններում մենք այս տարի նախագահելու ենք։ Արտաքին գործերի նախարարությունը աջակցում է այնպիսի ուղղությունների, ինչպիսիք են խորհրդարանական դիվանագիտությունը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, մշակութային, կրթական, գիտական, հումանիտար, ապակենտրոնացված և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը: Մեծ նշանակություն է տրվում տնտեսական համագործակցության զարգացմանը, ներգրավածությանը տնտեսական և ֆինանսական միջազգային կառույցներում:
Մեր դիվանագիտության առանցքային խնդիրն է, նորից եթե վերադառնանք այն հարցին, որի մասին արդեն խոսել էինք, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը:

Հատուկ կարևորություն ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

Պարոն նախարար, ենթադրում եմ որ ասելիք ունեք Ձեր ենթականերին, որոնք սփռված են աշխարհի բոլոր երկրներում:

Բոլոր հայ դիվանագետներին, ինչպես կենտրոնական ապարատում՝ արտաքին գործերի նախարարությունում աշխատող, այնպես էլ արտերկրում՝ մեր դիվանագիտական ներկայացուցչություններում, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այն մեծ, անձնվեր աշխատանքի համար, որ կատարում են հանուն մեր ժողովրդի և երկրի շահերի պաշտպանության և շնորհավորել բոլորին Դիվանագետի օրվա կապակցությամբ:

Թույլ տվեք մենք նույնպես միանանք բոլոր հնչած շնորհավորանքներին և Հանրային հեռուստաընկերության անունից շնորհավորել բոլոր հայ դիվանագետներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասինՁերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերըՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԳևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. ՊեսկովԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա«Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստումՎերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարումԿենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալՌուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներում
Ամենադիտված