Մոսկվայի գլխավոր րաբբին հիշեցրել է Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին
Աշխարհ
Մոսկվայի գլխավոր րաբբի, Եվրոպայի րաբբիների խորհրդի նախագահ Պինհաս Գոլդշմիդթը Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությունը սիոնիզմի մասին անվանել է հակասեմականության դրսևորում և հիշեցրել Էրդողանին այն մասին, որ Թուրքիան մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը սիոնիզմը համեմատել էր ֆաշիզմի հետ՝ անվանելով այն «մարդկության դեմ հանցագործություն», ինչը սուր քննադատության ալիք էր բարձրացրել աշխարհում:
Գոլդշմիդթը Էրդողանի հայտարարությունները որակել էր իբրև հրեական աշխարհի վրա «տգետ» հարձակում: Նա հայտարարել է, որ Էրդողանը «գտնվում է միևնույն մակարդակի վրա՝ Իրանի նախագահի և խորհրդային առաջնորդների հետ մեկտեղ, ովքեր հակասիոնիզմը օգտագործում էին հակասեմականության փոխաբերական իմաստով»՝ մեջբերում է Reuters-ը:
Էրդողանի արած այս հայտարարությունը առաջ էր բերել նաև Իսրայելի զայրույթն ու քննադատության արժանացել ԱՄՆ-ի կողմից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)