Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

«Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է մեծ օգուտ բերել Հայաստանին՝ նույնիսկ չլինելով նախագահ». Լևոն Շարաֆյան

Հարցազրույցներ

Հայտնի և սիրված դերասան Լևոն Շարաֆյանն, արդեն 12 տարի է, բնակություն է հաստատել ԱՄՆ-ում. «Սկզբից շատ դժվար էր ընտելանալ։ Դե, հասկանում եք՝ նոր երկիր, նոր բարքեր, բայց, փառք Աստծո, ես այստեղ ունեմ լավ ընկերական շրջապատ, որն իր համառ ուշադրությամբ կամաց-կամաց ինձ դուրս բերեց այդ ճգնաժամային հոգեվիճակից»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է դերասանը։

Այս տարիների ընթացքում Լևոն Շարաֆյանը նկարահանվել է մի շարք սերիալներում, ֆիլմերում, բեմադրություններ է արել, թատրոնում է խաղացել, և այլն. «Նկարահանվեցի «Ալիսիա» ֆիլմում, հետո Ժան Նշանյանի և Շաքե Թուխմանյանի հետ արեցինք մի շարք բեմադրություններ, որոնք շատ ջերմ ընդունվեցին մեր հայ համայնքի կողմից։ Պարզվեց, որ ինձ այստեղ լավ գիտեն, ճանաչում են և սիրում։ Նույն իմ Երևանի հանդիսատեսն է»:

- Պարոն Շարաֆյան, ինչպիսի՞ն է Ձեր ընտանիքի կյանքն ԱՄՆ-ում:

- ԱՄՆ գալուց ինչ-որ ժամանակ անց ես ընկա այստեղի կյանքի հունի մեջ։ Կինս սկսեց աշխատել Ամերիկյան բալետի կորպորացիայում՝ որպես կոնցերտմայստեր, տղաս ավարտեց Կոստյում-դիզայների ինստիտուտը և աշխատում է Հոլիվուդում՝ որպես զգեստների ձևավորող։ Նա հոլիվուդյան փառատոնում մրցանակ է ստացել՝ որպես լավագույն ձևավորող։

- Իսկ Դուք շարունակո՞ւմ եք ներկայացումներ բեմադրել:

- Ես շարունակում եմ նկարահանվել սերիալներում և խաղալ ներկայացումներ։ Այս 12 տարվա ընթացքում խաղացել եմ 17 անուն ներկայացում։ Դա շատ մեծ ցուցանիշ է այստեղի համար։ Ճիշտ է, մենք չունենք մշտական թատրոնի շենք և ներկայացումները խաղում ենք 1-2 անգամ։ Դահլիճ ենք վարձում, միջոցները շատ սուղ են, մոտ 8-10 հազար ԱՄՆ դոլար։ Ամեն ինչ ինքնուրույն, մեր ուժերով ենք անում։ Պատվիրում ենք դեկորացիան, պաստառները, տոմսերը։ Բեմը տեսնում ենք հենց ներկայացման օրը, առավոտից դնում ենք լույսը, բեմական հարդարանքը, փորձ ենք անում, մեկ ժամ ընդմիջում անում և ներկայացում ենք խաղում։ Պայմանները ծանր են, բայց, ինչպես տեսնում եք, հաղթահարելի են։

- Երևանը, և երևանյան թատերական կյանքը կարոտո՞ւմ եք:

- Շատ հաճախ երանի ենք տալիս Երևանի թատրոնի փորձերին, երբ հանգիստ խաղում էինք պրեմիերան՝ թեթևակի պրեմիերային հուզմունքով։ Երանելի օրեր էին… Շատ եմ կարոտում Երևանը, թատրոնս, ընկերներիս, կոլեգաներիս։ Ուզում եմ պարզապես թափառել փողոցներով, նստել սրճարանում և մի գավաթ սուրճ խմել։ Եվ երբ կանգնում ես օվկիանոսի ափին, նոր ես զգում, թե որքան հեռու ես։ Եթե Եվրոպայում լինեինք, գոնե տարին մեկ անգամ կարող էի գալ, բայց 20 ժամ թռիչքը շատ ծանր է։

- Տեղի հայերով միասնակա՞ն եք, հանդիպումներ հաճա՞խ են լինում:

- Մենք շատ մոտ ենք մաեստրո Օրբելյանի հետ, և ինձ շատ է զարմացնում նրա էներգիան։ Այդ տարիքում և այդքան աշխույժ։ Երկար կյանք նրան և նրա էներգիային։

- Դուք նկարահանվում եք սերիալներում: Հետևո՞ւմ եք Հայաստանում արտադրվող սերիալներին: Ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին:

- Ուրախ եմ, որ Հայաստանում նկարում են սերիալներ։ Անշուշտ, կան բացթողումներ, բայց դա կշտկվի ժամանակի ընթացքում։ Թող նկարեն, թող սխալվեն և ուղղեն իրենց սխալները։ Ով չի աշխատում՝ չի սխալվում։ Վերջերս նայեցի Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը։ Շատ հավանեցի և ուզում եմ անձամբ շնորհավորել այդ տաղանդավոր տղային։ Չեմ ուզում խոսել բացթողումների մասին, ընդհանուր առմամբ ֆիլմը պոետիկ է և էպիկ։ Լավն էին և՛ Շանթը, և՛ Արտաշեսը, ովքեր մեկնաբանում են տաքարյուն և փիլիսոփա Գարեգին Նժդեհին։

- Այսօր Հայաստանում կազմակերպվում են հանրահավաքներ, դասադուլներ: Շատերը դժգոհ են ընտրությունների արդյունքներից: Դուք հետևո՞ւմ եք հետընտրական գործընթացներին:

- Այո, ես հետևում եմ քաղաքական անցուդարձին, հետևում էի ընտրական շրջանին։ Սա իմ կարծիքն է, շատերը գուցե չհամաձայնեն ինձ հետ, բայց գտնում եմ, որ ներկա դրության մեջ Սերժ Սարգսյանը ճիշտ իր տեղում է, նա է տիրապետում իրավիճակին։ Շատ լավ եմ վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանին, ով իմ վաղեմի բարեկամն է։ Նա ազնիվ է, պարկեշտ, և կարծում եմ, որ նա իր գիտելիքներով կարող է մեծ օգուտ բերել Հայաստանին՝ նույնիսկ չլինելով նախագահ։ Իսկ առհասարակ ես աշխատում եմ հեռու մնալ քաղաքականությունից։ Ամեն մարդ պետք է զբաղվի իր սիրած գործով և դրանով միայն կարող է օգտակար լինել թե՛ հայրենիքին և թե՛ մարդկությանը։ Այն գործը, որը մենք անում ենք այստեղ, հայրենանվեր գործ է։ Մեր ներկայացումներին արդեն կամաց-կամաց գալիս են նաև օտար ազգի ներկայացուցիչները։ Սա խոսում է այն մասին, որ ամերիկացիները հետաքրքրվում են մեր պատմությամբ և մեր մշակույթով, իսկ սա արդեն մեծ բան է։

- Մոտ ժամանակներս Հայաստան գալու մտադրություն չկա՞:

- Շատ եմ ուզում Երևան գալ, բայց ոչ զբոսաշրջիկի կարգավիճակով։ Ցանկանում եմ մի աշխատանք անել։ Չգիտեմ՝ կա՛մ կանեմ տեղում, կա՛մ կբերեմ մի որևէ պատրաստի բան… Մտածում եմ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված