Հարյուրավոր վենեսուելացիներ ցույցի են դուրս եկել` պահանջելով ճշմարտությունը Չավեսի մասին
Աշխարհ
Վենեսուելայի հարյուրավոր բնակիչներ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով իշխանություններից պատմել ողջ ճշմարտությունը նախագահ Չավեսի առողջական վիճակի մասին, ով ներկայումս գտնվում է մայրաքաղաք Կարակասի ռազմական հոսպիտալում. գրում է Риа Новости-ն:
«Վենեսուելայում այս պահին չկա իշխանություն, նախագահ Չավեսը հիվանդ է, 2 ամիս է, ինչ նա ոչ մի խոսք չի ասել, այդ մարդն ի վիճակի չէ երկիրը կառավարել»,-լատինամերիկյան ԶԼՄ-նեը մեջբերում են ցուցարարներից մեկի խոսքը:
Ցույցը կազմակերպել են ուսանողական կազմակերպությունները, որոնք արդեն առաջին օրը չէ, որ ակցիաներ են կազմակերպում՝ Չավեսի առողջականի մասին լուրերի պահանջով:
2012թ. դեկտեմբերին Չավեսը չարորակ քաղցկեղի դեմ բուժում էր ստանում Կուբայում: 2013թ. փետրվարին նա վերադարձել է հայրենի Վենեսուելա, և իշխանությունները վստահեցնում են, որ նա այստեղ քիմիաթերապիայի կուրս է ընդունում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)