Ամերիկացի բժիշկներն ամբողջովին բուժել են 2-ամյա աղջկան ՄԻԱՎ-ից
ԱՄՆ
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է ամբողջովին բուժել 2-ամյա աղջնակին ՄԻԱՎ ՁԻԱՀ-ից: Աղջիկը ծնվել էր Մարդու իմունային անբավարարության վիրուսով. գրում է BBC-ն:
«Ծնունդից անմիջապես հետո դեղամիջոցների ագրեսիվ բուժման շնորհիվ բժիշկները կարողացել են ՁԻԱՀ-ից ամբողջովին բուժել երեխային»: Ի հեճուկս նախկին խորհուրդների՝ գիտնականները կիրառել են գերակտիվ հակառետրովիրուսային թերապիա անմիջապես երեխայի ծնունդից հետո:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախկինում խորհուրդ չէր տալիս դիմել այդ մեթոդին:
ՄԻԱՎ ՁԻԱՀ-ից լիակատար ապաքինման առաջին դեպքը գրանցվել էր 2007-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, ուր բժիշկները փոխպատվաստել էին հիվանդին նոր ողնուղեղ, որը ինքնուրույն հաղթահարել էր վիրուսը: Տղամարդը տառապում էր սակավարյունությունից, և վիրահատությունն ուղղված էր արյան քաղցկեղը բուժելու դեմ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)