Դասախոսություններ ու վարժանքներ՝ Գեղարքունիքում (տեսանյութ)
Հասարակություն
Մարտի 1-ին Գեղարքունիքի մարզում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային վարչության օժանդակությամբ կազմակերպվել են վարժանքներ և դասախոսություններ՝ նվիրված քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան:
Արտակարգ իրավիճակի դեպքում տարհանման թեմայով վարժանքներ են կազմակերպվել Գանձակի, Մարտունու, Լճաշենի և Ճամբարակի դպրոցներում։
Գավառի, Վարդենիսի, Կարմիրի և Սևանի դպրոցներում, ինչպես նաև Եվրոպական ակադեմիայի Գավառի մասնաճյուղում մարզային փրկարարական վարչության աշխատակիցները կարդացել են դասախոսություններ՝ «Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը ՀՀ-ում» թեմայով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը