Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սպասում է Օբամայի զանգին
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խնդրել է Բարաք Օբամային զանգահարել իրեն: Այս մասին հայտարարել է նախկին բասկետբոլիստ Դենսի Ռոդմանը, ով վերջերս այցելել էր ԿԺԴՀ և հանդիպել նրա առաջնորդի հետ. գրում է Podrobnosti-ն:
Ինչպես հայտարարել էր Ռոդմանը, Կիմ Չեն Ընը նրան վստահեցրել էր, որ չի ցանկանում պատերազմ սկսել ԱՄՆ-ի հետ: «Նա ցանկանում է, որպ Օբաման զանգահարի իրեն»,-ասել է Ռոդմանը և հավելել, որ Կիմ Չեն Ընը բարաք Օբամայի պես սիրում է բասկետբոլ, և այդ ընդհանուր հրապուրանքը կարող է հենակետ հանդիսանալ երկու երկրների առաջնորդների միջև երկխոսության համար:
ԱՄՆ-ը իր հերթին նշել է, որ ոչ մի կապ չունի բասկետբոլիստի այցի հետ, և որ դա անհատական նախաձեռնություն է վերջինիս կողմից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)