«Գևորգ Մելքոնյա՛ն, հեռացի՛ր ԲՈւՀ-ից». (տեսանյութ)
Հայաստան
Այսօր՝ մարտի 4-ին, ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց ուսանողները կրկին դասադուլ էին անում։ Այս անգամ նրանց հիմնական պահանջն էր հեռացնել համալսարանից ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին. այդ պահանջով նրանք հանդես եկան հայտնի միջադեպից հետո։
Ուսանողների ձեռքին կային «Պահանջում ենք Գևորգ Մելքոնյանի հրաժարականը», «Գևորգ Մելքոնյա՛ն, հեռացի՛ր ԲՈւՀ-ից», «Գևորգ Մելքոնյա՛ն, հարգե՛ք ուսանողներին» գրություններով պաստառներ։
Նշենք, որ այս անգամ համալսարանի ռեկտորի օգնականը չեկավ բակ ակցիա չիրականացնելու պահանջով։ Սովորաբար վերջինս համալսարանի բակում էր լինում։
ԵՊՀ-ի շենքի մոտից դասադուլավորները գնացին շրջելու մի քանի ԲՈՒՀ-երով և ակցիան կավարտեն Սահմանադրական դատարանի մոտ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին