Ավստրալիայում հանքափորներին աշխատանքից ազատել են Harlem Shake պարելու համար (տեսանյութ)
Աշխարհ
Արևմտյան Ավստրալիա նահանգում ոսկու հանքավայրում աշխատող 15 հանքափորներ ազատվել են աշխատանքից արդյունաբերությունում Harlem Shake պարելու համար. գրում է Associated Press-ը:
YouTube-ում հայտնված այս տեսահոլովակում երևում է, թե ինչպես են 8 հանքափորներ իրենց կարծրագլխարկներով խելահեղ պարում Harlem Shake: Հանքի տնօրինությունն այդ պարը համարել է անվտանգության նորմերի խախտում և աշխատանքից ազատել է ոչ միայն այդ պարը պարողներին, այլև այն դիտողներին:
Վերջերս համացանցը ցնցած այս տեսահոլովակը բազմաթիվ սկանդալների առիթ է դարձել. այն պարում են գրեթե բոլոր երկրներում՝ աշխատանքի վայրերում, փողոցներում և այլուր:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)