Հնդկաստանի նախագահի դեմ ահաբեկչություն է կազմակերպվել Բանգլադեշում
Աշխարհ
Բանգլադեշի մայրաքաղաքում հարձակում է կազմակերպվել Հնդկաստանի նախագահ Փրիհաբ Մուհերջիի նկատմամբ, ով ժամանել էր Բանգլադեշ պաշտոնական այցով:
Ինչպես հայտնում է հնդկական NDTV հեռուստաընկերությունը, ահաբեկչական պայթյունը որոտացել էր հյուրանոցի մուտքի մոտ, ուր հանգրվանել էր Հնդկաստանի նախագահը: Առկա տեղեկությունների համաձայն՝ ոչ ոք չի տուժել: Դեռևս հայտնի չէ, թե գտնվում էր արդյոք նախագահը պայթյունի պահին հյուրանոցում:
Մուհերջին Դաքքա էր ժամանել Բանգլադեշի համար անհանգիստ ժամանակահատվածում: Հենց այս օրերին երկիրը բռնկված է գործադուլով, որը կազմակերպվել է ծայրահեղական «Իսլամական ջամաաթ» խմբավորման կողմից՝ ի պատասխան կառավարության կողմից իրենց առաջնորդ Հուսեյն Սաիդիի մահապատժի վճռին: Վերջինս մահապատժի էր դատապարտվել 1971թ. անկախության համար պայքարում զանգվածային սպանությունների և բռնաբարությունների համար:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան