Այվազյանական թատերական փառատոն՝ մայիսի 3-13-ը
Գիտություն և Մշակույթ
Այսօր մեծ հետաքրքրություն է ներկայացնում Աղասի Այվազյանի դրամատուրգիան:
«Աղասի Այվազյան» հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ հայտարարում են 2013 թվականի ԱՅՎԱԶՅԱՆԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ: Փառատոնը տեղի կունենա 2013 թվականի մայիսի 3-13-ը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող պետական և ոչ պետական թատրոնների խաղացանկում ավելացնել ժամանակակից հայ մեծանուն դրամատուրգ Աղասի Այվազյանի պիեսների բեմադրությունները, նպաստել այդ ստեղծագործությունների հանրահռչակմանը, այվազյանական թատերական ավանդույթների հարստացմանը:
Փառատոնի ձևաչափը մրցութային է:
Փառատոնի շրջանակներում ներկայացումները պայքարելու են տարվա լավագույն ներկայացում, լավագույն բեմադրիչ, լավագույն դերասան(ուհի) անվանակարգերին արժանանալու համար: Սահմանված են դրամական պարգևներ:
Նախագծի շրջանակներում ներկայացումները հայ հանդիսատեսին նախատեսվում է ներկայացնել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոնում, Երևանի ուսումնական թատրոնում, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և այլն:
«Այվազյանական թատերական փառատոնի» ժյուրին հետևյալ կազմն ունի՝ Լևոն Մութաֆյան, Կարինե Խոդիկյան, Մարիաննա Մխիթարյան, Սոնա Մելոյան, Ալիս Հովհաննիսյան, Անի Փաշայան, Գոռ Մարգարյան: Փառատոնի պատվավոր նախագահն է Աղասի Այվազյանի այրի տիկին Գրետա Վերդիյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)