«Տաթևեր» ճոպանուղին մարտի 4-14-ին ուղևորափոխադրումներ չի իրականացնի
Հայաստան
«Տաթեւեր» ճոպանուղին մարտի 4-ից 14-ը ընկած ժամակահատվածում ուղեւորափոխադրումներ չի իրականացնի: Այդ ընթացքում ավստրիա-շվեյցարական Doppelmayr-Garaventa ընկերության մասնագետները ճոպանուղում կիրականացնեն էլեկտրոնային եւ մեխանիկական համակարգերի տարեկան տեխզննման եւ սպասարկման աշխատանքներ:
Այսպիսով, ճոպանուղին պատրաստվում է ամենօրյա շահագործումը վերսկսելուն: Ճոպանուղու տնօրինությունը իր ներողամտությունն է հայցում այցելուներին պատճառած անհարմարության համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին