Մեծ տրամագծով խողովակնե՞ր, թե՞ «Րաֆֆուն եք ընտրել, թող նա էլ ձեր գազն անցկացնի»
Հասարակություն
Քիչ առաջ lragir.am-ը գրել էր, որ այսօր Արարատի մարզի Ջրաշեն գյուղից տարել են նախքան նախագահի ընտրությունը գյուղ բերված գազի խողովակները: Գյուղացիները փորձել են թույլ չտալ և փակել են մեքենաների ճանապարհը, սակայն նրանց ասել են՝ Րաֆֆուն եք ընտրել, թող նա էլ ձեր գազն անցկացնի: Այսպիսով՝ Ջրաշեն գյուղն այս անգամ էլ չգազաֆիկացվեց:
Նշենք, որ փետրվարի 18-ի քվեարկության արդյունքում, ըստ պաշտոնական տվյալի, Ջրաշեն գյուղի 16/45 ընտատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 410, Սերժ Սարգսյանը՝ 298 ձայն:
Լուրեր.com-ը զրուցեց Ջրաշեն համայնքի ղեկավար Արտյոմ Ղազարյանի հետ, ով իր զարմանքը հայտնեց տարածված լուրի վերաբերյալ և պարզաբանեց.
«Սխալ ինֆորմացիա է: Խողովակները տարել են, քանի որ տրամագիծը մեծ էր, պետք է փոքր տրամագծով խողովակներ բերեն»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը