«Serzh Sargsyan FAKE president». բողոքի ակցիա
Հայաստան
Այսօր՝ մարտի 4-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին իրականացնում:
Ակցիայի պատճառն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձն է Սերժ Սարգսյանին վերընտրման կապակցությամբ: Ակցիայի մասնակիցներից մեկն իր խոսքում նշեց, որ ԱՄՆ-ի նախագահի շնորհավորական ուղերձը կեղծված ընտրություններում ընտրված մարդուն անարդար է:
Ակտիվիստները Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին ուղղված նամակը հանձնեցին դեսպանատան աշխատակցին:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային «Shame on supporters of forgery», «Your president should ask Armenia’s people who to congratulate», «You have congratulated a fake president», «You Asked us to believe You didn't change», «Serzh Sargsyan FAKE president» գրություններով պաստառներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին