Հայաստանը լավագույնների շարքում
Հասարակություն
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում տեղի ունեցած դեպք-պատահարների և արձագանքման միջոցառումների մասին: Նա նաև նշեց, որ մշակվել է սողանքների աղետների կառավարման հայեցակարգ և գարնանային հնարավոր հեղեղումներին նախապատրաստվելու առաջարկ։
Անցած շաբաթ հանրապետության տարածքում անցկացվել է Քաղպաշտպանության համաշխարհային օրվան նվիրված 338 միջոցառում, որոնք ստացել են դրական արձագանք և արժանացել բազում շնորհակալական խոսքերի:
Ս. Ազարյանը զեկուցեց նաև Հայաստանում հայ-ռուսական համատեղ տարածաշրջանային մարդասիրական օգնության կենտրոնի հիմնման վերաբերյալ ռուս գործընկերների հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ կենտրոնի ձևաչափի, տեղակայման վայրի, կառուցվածքի, հայեցակարգի, ֆինանսական և այլ հարցերի շուրջ: Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ աշխատանքներ են տարվում ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան թիմեր պատրաստելու ուղղությամբ։ Շվեյցարացի գործընկերների օժանդակությամբ անցած շաբաթ Կապանում և Գյումրիում կազմակերպվել են հրահանգիչների վերապատրաստման դասընթացներ:
Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց, որ արդեն գործող ԱԻՆ մշակույթի կենտրոնն ընդունելություն է հայտարարել և մոտ ապագայում տեղի կունենա կենտրոնի պաշտոնական բացումը:
Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարին զեկուցեցին, որ շուտով կգործարկվի ԱԻՆ համաբուժարանի կլինիկական լաբորատորիան:
ՓԾ տնօրենի տեղակալ Ն. Գրիգորյանը զեկուցեց փետրվարի 25-ից մարտի 1-ը Ստամբուլում կայացած «ԱՌՆ կրթության ներդրումը դպրոցներում» թեմայով գիտաժողովին մասնակցության մասին։ Մասնակից երկրների շարքում հայկական պատվիրակության ելույթը համարվել է լավագույնը։ Աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ ներկայացված մանկական տեսահոլովակներն արժանացել են բարձր գնահատականի և առանձնացվել Ժնևում կայանալիք ԱՌՆ Գլոբալ պլատֆորմի հանդիպմանը ցուցադրելու համար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը