Անբարենպաստ եղանակ է սպասվում մարտի 4-ից 7-ը
Հայաստան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայութունը նախազգուշացնում է. մարտի 4-5-ին հանրապետության ողջ տարածքում, 6-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է անբարենպաստ եղանակային պայմաններ: Շրջանների զգալի մասում կդիտվեն տեղումներ: Ձյան առատ տեղումներ են սպասվում Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի նախալեռներում՝ 15-20 մմ/24 ժամ ինտենսիվությամբ:
Տավուշի և Սյունիքի հովտային շրջաններում, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև: Մարտի 6-ի ցերեկը կդիտվի տեղումների դադար: Մարտի 4-6-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ մինչև 20-25 մ/վրկ, ճանապարհներին՝ մերկասառույց, ցածր տեսանելիություն, առանձին հատվածներում՝ դժվարանցանելիություն: Օդի ջերմաստիճանը մարտի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին