Երեւանյան լճի մոտ մարմնավաճառները ծեծել են իրար և դանակահարել՝ «հերթ խախտելու» համար
Հասարակություն
Երեւանյան լճի մոտ օրերս հերթական միջադեպն է գրանցվել մարմանավաճառների միջեւ, սակայն այս անգամ այն ավարտվել է դանակահարությամբ: Ականատեսը news.am–ին պատմել է, որ աղջիկների միջեւ վեճը ծագել է ոմն Սյուզիի հերթը խախտելուց հետո: Ինչից հետո վիճաբանությունը շարունակվել է թեժ ծեծկռտուքով, ապա դանակահարությամբ:
Դանակահարվածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահարողը, ով իր շրջապատում հայտնի է Սյուզի անունով, դեպքի վայրից դիմել է փախուստի: Վերջինս սկանդալային մարմնավաճառներից է, եւ հաճախ վեճի պատճառ է դառնում:
Կայքի փոխանցմամբ՝ դեպքի վերաբերյալ նոր զարգացումներ կան: Երեկ՝ մարտի 3-ին, հայտնաբերվել ու Ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել դանակահարության մեջ կասկածվող 20-ամյա Ա. Հ.-ն, ով խոստովանական ցուցմունք է տվել, որից հետո ստորագրությամբ բաց է թողնվել: Գործի քննությունը վարում է Ոստիկանության Մալաթիայի բաժինը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը