Դեռ չեմ պատրաստվում հեռանալ «Շանթ»-ից. Սարգիս Գրիգորյան
Հասարակություն
Դերասան Սարգիս Գրիգորյանը չի պատրաստվում հեռանալ «Շանթ» ՀԸ-ից: Slaq.am-ի հետ զրույցում վերջինս հերքեց շրջանառվող այն լուրերը, թե իբր մեկ ամսից «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Անծանոթը» հեռուստասերիալը ավարտվում է և այս օրերին հեռուստասերիալի անձնակազմը բավականին լարված է աշխատում, որպեսզի հասցնի նկարահանել վերջին սերիաները:
Խոսվում էր այն մասին, որ հեռուստասերիալի գլխավոր դերակատար Սարգիս Գրիգորյանը սերիալի ավարտից հետո կհեռանա «Շանթ»-ից և աշխատանքի կանցնի մեկ այլ հեռուստաընկերությունում:
Մեզ հետ զրույցում նա մասնավորապես ասաց. «Նման բան չկա, ես շարունակում եմ համագործակցել «Շանթ» ՀԸ հետ, քանի որ պայմանագիր ունեմ կնքած, իսկ հետագա ծրագրերի մասին կխոսեմ այն ժամանակ, երբ նոր նախագիծ կսկսվի: Երբ նոր նախագիծ կսկսվի, այ այդ ժամանակ ես կմտածեմ արժե մնալ «Շանթ» ՀԸ-ում, թե ոչ»:
Դերասանը նշեց, որ ինքն այժմ մտադրություն չունի լքել «Շանթը», իսկ թե պայմանագիրը, երբ է լրանալու՝ Սարգիս Գրիգորյանը դժվարացավ պատասխանել, քանի որ պարզ չէ, թե երբ է ավարտվելու «Անծանոթ» հեռուստասերիալը:
«Ով լավ ծրագիր կառաջարկի, այդ ժամանակ ես կմտածեմ, արժե տեղափոխվել, թե ոչ: Այն, ինչ իմ սրտին մոտ կլինի, ես դա էլ կընդունեմ: Բայց դեռ նման բան չկա»,- ասաց դերասանը:
Սարգիս Գրիգորյանը միաժամանակ նաև նշեց, որ իրեն լավ առաջարկ կարող են անել և՛ «Շանթ», և՛ Արմենիա, և’ Հ1 ՀԸ-ը, սակայն նա ոչ մի առաջարկ չի ստացել, ըստ դերասանի՝ դրանք ընդամենը ասեկոսեներ են:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը