Աշոտյանին փորձում են լռեցնե՞լ
Հասարակություն
Aravot.am-ի տեղեկություններով՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջը փորձ է արվում փակել: Վերջին երեք օրվա ընթացքում ՀՀԿ-ական նախարարը մի քանի տասնյակ ավտոմատ ուղերձներ է ստանում Ֆեյսբուքում գործող՝ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող օգտատերերից, որոնք ուզում են փակել իր էջը:
Քանի որ Ֆեյսբուքը հնարավորություն է ընձեռում բողոքարկելու՝ Աշոտյանի գաղափարները, քաղաքական հայացքներն ու առավել եւս ստատուսների հետ չհամաձայնողները գործարկում են այդ հնարավորությունները՝ Ֆեյսբուքում ապաակտիվացնելու համար Աշոտյանի էջը: Նախարարն արդեն մի քանի տասնյակ ուղերձներ է ստացել, որոնք հիմնականում այն օգտատերերն են, որոնց լուսանկարները նարնջագույն բռունցքավոր բարեւներն են: Աղբյուրը՝ այստեղ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը